...

Չորրորդ իշխանություն #31 2021

Չորրորդ իշխանություն #31 2021

Համարում նախ կարդացեք Չարենց.

  • ՄԻ՛ՇՏ ԷԼ ԿԵՆՏՐՈՆ Է ԵՂԵԼ ՄԱՐԴԸ ԿՅԱՆՔՈՒՄ - ԵՎ ԿԱՐԾԵԼ Է,
  • ՈՐ - ԻՐ ՆԵՐԿԱ՛Ն Է ՏԱԼԻՍ ՄԻՏՔ ՈՒ ԻՄԱՍՏ ԱՆՑՅԱԼԻՆ։
  • ԼԱ՛Վ ԻՄԱՑԻՐ, ՈՐ ԵԹԵ ԴՈՒ ՈՒԶՈՒՄ ԵՍ ՄԻ ՕՐ ՉՏԵՎԵԼ -
  • ՔԵԶ ԼՈԿ ՕՂԱ՛Կ ՀԱՄԱՐԻՐ, - ԵՎ Ո՛Չ ԹԵ ՍԿԻԶԲ ԿԱՄ ՎԱԽՃԱՆ։-
  • ՇԱ՜Տ ԷՐ ՀԱՐՈՒՍՏ ԽՈՀԵՐՈՎ, ՀՈՒՅԶԵՐՈՎ ՈՒ ՀՐՈՎ ԻՄ ԴԱՐԸ․-
  • ԿՈՒՅՐՆ ՈՒ ՀԻՄԱՐԸ ՄԻԱՅՆ ԿԱՐՈՂ ԷՐ ՄՆԱԼ ԸՆՉԱԶՈՒՐԿ։-
  • ՔՈ ԺԱՄԱՆԱԿԸ ՈՒՆԵՐ ԽՈՀ - ԱՄԵՆԻ՛Ց ԱՎԵԼԻ,-
  • ԲԱՎ ԷՐ ԿԱՊՎԵԼ ՆՐԱ ՀԵՏ, ՈՐ ԴԱՌՆԱՅԻՐ ԻՄԱՍՏՈՒՆ։-

1-ին ԷՋ - ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ ԹՇՎԱՌ-ԱՆՏԵՐ

Միայն Ալենի հետ փոխկապակցված կայքը կարող էր լուսանկար հրապարակել Սոչիում կայացած հանդիպումից, որտեղ Փաշինյանն ու Ալիևն են, կողքին դներ կադրեր Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիև, Ռոբերտ Քոչարյան - Հեյդար Ալիև լուսանկարներից, ու դա ներկայացներ որպես Փաշինյանի պետականամետության, հայրենասիրության վառ դրսևորում՝ համեմատելով այդ լուսանկարները: Ինչ է թե Սերժն ու Ռոբերտը Ալիևների հետ հանդիպումներում ժպտում, ծիծաղում են, իսկ Փաշինյանը նամռոտ դեմքով Իլհամին է նայում: 

2-րդ ԷՋ - ԶԻՆ­ՎՈՐ­ՆԵ­ՐԻ ԱՐ­ՅԱՆ ՀԱՇ­ՎԻՆ

ԻՆՔՆԱԿԱՄ «ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԻ ՏԱԿ ԿԱՆԳՆԵԼՈՒ» ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Ի՞նչ անել։ Առաջին հերթին՝ ստեղծել պետական կառույց, դրանում ներգրավել պետական ու ռազմական կառավարման մեծ փորձառություն ունեցող անհատներին (անկախ քաղաքական հայացքներից) և մշակել ու իրականացնել այն քայլերը, որոնք մեզ թույլ կտան այս վիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով։ 

3-րդ ԷՋ - ԱՆՀԱՂԹ ՀԵՐՈՍ ՇՈՒՍՏՐԻ ՆԱԶԱՐ

ՆՅՈՒ ՆԱԶԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Կմնա՞ արդյոք Նյու Նազարին հանդուրժող երկիրը, կապրի՞ ժողովուրդը, որ նստած սպասում է, թե է՛լ ինչ արհավիրք է գալու գլխին, որ մեղավոր է փնտրում ամենուրեք, բացի իր ծնած Նազարից ու նրա նազիր-վեզիրներից, չգիտենք։  

Ինքը Ալեն Սիմոնյանի հետ համակարգչի առջև նստած, հերթով ստուգում են իրենց ֆեյսբուքյան ստատուսները՝ ամենասկզբից: «Հեսա,- ասում է Ալենը,- ստեղ գրել ես, որ «Հայաստանում ծառայողական ավտոմեքենաները շատ են, բյուջեի վրա մեծ ծախս են, երկիրը դարձել է պադավատապետություն»: Սա պետք է սրբագրել»:
«Հա,- պատասխանում է Նիկոլը,- ճիշտ ես: Սպասի մտածեմ: Մտնենք редактировать, սենց գրենք. «Հայաստանում ծառայողական ավտոմեքենաները շատ են մաշված, բյուջեի վրա դրանց վերանորոգումը մեծ ծախս է, երկիրը դարձել է ռեմոնտապետություն, սեղմեցի՝ ok»:

4-րդ ԷՋ - ԽԱՌՆԱՇԽԱՐՀ

ԼՈՒՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԱՏԻՐԻԿՈՆ. ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ

Միքայել Համբարձումյան - Իրավիճակը լարված է։ Ժողովուրդն ասում է՝ «հո էս խելապակասի ձեռը գերի չե՞նք ընկել»։
Ն․Փ․ - Է հա, հենց էլ գերի են ընկել, բայց դեռ պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում են գերի ընկել։ Գուցե ինքնակա՞մ են գերի ընկել՝ շահադիտական նկատառումներով։ Ասենք՝ մտածում էին օլիգարխների ունեցվածքը խլելու եմ բաժանեմ իրենց։ Հի-հի․․․ Ուրիշ է՞լ ինչ են ասում։

ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ

Հինգշաբթի օրը կհայտարարեք, որ իսկական կապիտուլյանտը Սերժ Սարգսյանն է, որ առանց կռվի ու զոհերի հանձնեց իշխանությունը:

Дай дураку точку опоры, и он поставит в дурацкое положение весь мир.

«Չորրորդ իշխանություն» թիվ 31։ Անցեք հղումով, թերթեք, անհրաժեշության դեպքում խոշորացրեք կամ տպագրեք ձեր տպիչով։

ՎԱՐԿԱՆԻՇ

   146437 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ