...

Չորրորդ իշխանություն #33 2021

Չորրորդ իշխանություն #33 2021

Համարում նախ կարդացեք Չարենց.

ԵՐԲ ԿԱՐԴՈՒՄ ԵՄ ԵՍ՝ Ո՜Չ ԹԵ ՈՒՂԵՂԻՑ,
ԱՅԼ ԿԱՐԾԵՍ ԹՈՐԱԾ ՈՒՐԻՇ ՄԻ ՏԵՂԻՑ՝
ԽՈԴՎԱԾՆԵՐԸ ՔՈ, ԳԱՐՇ ՀՈՏԻՑ ԴԺԳՈՀ՝
ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԷԼ ԵՍ ԻՆՁ ԶՍՊԵԼ,
ՈՐՊԵՍԶԻ ՉԱՍԵՄ.- «ՍԻՐԵԼԻ՜ ՔՍՊԵ,
ԱՅԴՔԱՆ ՉԵ՜Ն ՈՒՏԻ ԿԵՐԱԿՈՒՐ ՈՍՊԵ»։

1-ին ԷՋ - ԴԵՊԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ

Եվրոպական վոյաժի գլխավոր արդյունքն այն եղավ, որ Ֆրանսիայի նախագահը՝ մեր Էմոն, բացեց Փաշինյանի աչքերը: Երևի ասաց՝ ախպեր ջան, գիտես, ես Հայաստանի հետ եմ, հայերին սիրում եմ, մանավանդ՝ պարտություններից հետո, բայց գիտե՞ս, մեզ չի դզում, որ Հայկ Մարությանը օրինականացրել է Սեյրան Օհանյանի դղյակը: Դրանով խախտվել է Ելիսեյան պալատի հեղինակային իրավունքը: Այսինքն՝ իմ նստավայրի հեղինակային իրավունքը: Լավ բան չեք անում: Փաշինյանը դրանից զայրացած եկավ Երևան, թևքերը քշտեց ու... մի խոսքով, Հայկ Մարությանի օրերը հաշված են:

2-րդ ԷՋ - ՀԻՎԱՆԴԱԳԻՆ

«ԷՐՄԵՆԲԱՇԻԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ» ԿԱՅԱՑՄԱՆ ԳԻՏԱՓՈՐՁԸ

Նիկոլ Փաշինյանը որոշել է իր անձնական իշխանությունը հաստատել առանց բացառության բոլոր ոլորտներում և դա անում է շատ արագ՝ բացահայտ ցինիզմով և միջոցների միջև խտրականություն չդնելով։ 

3-րդ ԷՋ - ՇՐԻՇԱԿԻՑ ԱՆԴԻՆ

ՈՒՐԱՑՄԱՆ «ՇԿՈԼԱ»-Ն

Թե՛ Ն․ Փաշինյանը, թե՛ նրա թիմում ընդգրկվածների մի մասը անցել են ամենաստոր ճանապարհով։ Նպատակը քաղաքական կարիերան էր։ Հասել են։ Եվ բնավ զարմանալի չէ, որ հիմա օգտագործելու են բոլոր հնարավորությունները՝ նվաճումը պահելու համար։ Հիշեցնենք՝ նրանք իզմ-եր չունեն, նրանք բազմիցս դավաճանել են այն մարդկանց, որոնք ինչ-որ լավություն են արել իրենց։ Այս իմաստով՝ հրաշալի «շկոլա» են անցել։ Իսկ ուրացման ուսուցիչներին ասենք՝ ինչ ցանել եք, այն էլ հնձում եք։ Երկիրն էր ափսոս։

  • ՍԱՏԻՐԻԿՈՆ. ԷՋԵՐ ՄՈԶԱՄԲԻԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՄԱՆ ԾԻՍԱԿԱՐԳԸ ՄՈԶԱՄԲԻԿՈՒՄ

Մոզամբիկում ներքաղաքական իրավիճակը շարունակում էր լարված մնալ։ Ամեն անգամ, երբ Մեծ վոժդ Նգիկոլո Պապատուհասան հերթական անգամ բարձրանում էր սարը, խարույկ վառում, հեռավար շփվում այլ երկրների վոժդերի հետ ու սփրթնած՝ իջնում ցեղակիցների մոտ, Ուսապապարկա ցեղախմբի ռազմիկները հարձակվում էին Լոխլավա Տունգայի ցեղակիցների վրա ու ծեծում, բայց դա չէր օգնում։

4-րդ ԷՋ - ԽԱՌՆԱՇԽԱՐՀ

ԼՈՒՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաստորեն՝ ըստ Վահագն Խաչատրյանի, այն աղետը, որ Նիկոլ Փաշինյանը երեքուկես տարում բերեց հայ ժողովրդի գլխին, կոչվում է «ծրագրերի և գաղափարների իրականացում»։ Չէ, մեծ հաշվով՝ ճիշտ է ասում, բայց ո՞ւմ ծրագրերի և գաղափարների։

Ռոմանտիկ ժամադրության բոլոր ծախսերը պիտի Ալեն Սիմոնյանը հոգա։ Ինքն էլ է, չէ՞, ամիսը լրացուցիչ 250 հազար դրամ ստանում «այլ ծախսերի», այդ թվում՝ ընտրողների հետ հանդիպումների համար։

ՍԱՏԻՐԻԿՈՆ. ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ

Ն․ Փ․ - Ավտո ասեցիր՝ հիշեցի։ Էն Գռզոյի «Մայբախի» վրա էին, չէ՞, կրակել, որ հրաժարվել էր, ասել էր իրենը չի։ Ալո՛, պարո՛ն Սուքիասյան, էդ «Մայբախից» հրաժարվել եք, չէ՞։ Դե բա բան արեք՝ բերեք տեսնեմ էդ ինչ անտեր ավտո ա։ Շատ ա՞ վնասվել, ո՞ր թիվ ա, գազ կա՞ դրած։ Հա, հա, Ստամբուլի ռեյսերի կերոսինը քեզանից կառնենք․․․ Դե սպասում եմ։ Լավ, անցնենք չզեկուցվող հարցերին․․․

ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ

Ուրբաթ օրը ձեզ կզեկուցեն, որ Զելենսկին սքեթչի դերասան էր, հետո դարձավ Ուկրաինայի նախագահ. երեկոյան Քննչական կոմիտեն կհայտարարի Հայկ Մարությանի դեմ ցմահ քրեական գործ հարուցելու մասին:

Когда уходят герои, на арену выходят клоуны.

«Չորրորդ իշխանություն» թիվ 33։ Անցեք հղումով, թերթեք, անհրաժեշության դեպքում խոշորացրեք կամ տպագրեք ձեր տպիչով։

ՎԱՐԿԱՆԻՇ

   154996 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ