ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի մի խումբ ներկայացուցիչներ մամուլի ասուլիսում անդրադարձել են Երևան քաղաքի հիմնախնդիրներին, մասնավորապես քաղաքապետարանին քննադատել են այգում սրճարանի թույլտվության համար։
«ՉԻ». Սա, գիտե՞ք, ինչի է նման: Ոնց որ «Ալ-Կաիդան» դատապարտի ԱՄՆ-ում ոստիկանների կողմից սևամորթ տղամարդու սպանությունը, Ռոբերտ Քոչարյանը քննադատի հայոց լեզվի դասագրքի չափորոշիչները, Հրայր Թովմասյանը՝ արդարադատության խեղաթյուրումը:
Դաշնակներն այնպես են խոսում այգում սրճարանի թույլտվության անթույլատրելիության մասին, կարծես Օպերայի տարածքում ամենամեծ սրճարաններից մեկը ոչ թե իրենցն է, այլ Էրդողանինն է: Երբ Օպերայի տարածքը այլասերում էին, ծառերը ոչնչացնում, դաշնակներին «Մեղեդի» սրճարանի համար տարածք հատկացրին, էնքան որ ձենները կտրեն: Ու ձայն չեն հանել: Ոչ Օպերայի տարածքի զավթման ժամանակ, ոչ էլ Կենտրոնում շինարարության անվան տակ բնակիչների բռնի տեղահանելու ընթացքում: Ամբողջ օրը իրենց «Մեղեդիում» վեր ընկած, տեսնում էին, թե շուրջն ինչ է կատարվում: Իսկ հիմա անհանգստություն են հայտնում:
Իշխանություններին առաջարկում ենք սրանց սրճարանի համար մի տեղ տարածք հատկացնել. 10 տարի իրենցից ձայն չեք լսի:
«Չորրորդ իշխանություն», թիվ 21, 2020