...

Դեկտեմբերի 14-20-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 14-20-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Մեծ ինքնավստահություն և հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 14-15-ին բավարար քանակի գումարի շնորհիվ կկարողանաք լուծել կարևոր հարցեր: Հաջողություններ են սպասվում համատեղ գործերում ու բիզնեսում: Շահի հանդեպ լավ հոտառություն, աջակցություն՝ ազդեցիկ անձանցից:

19-20-ին նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն: Ակտիվություն արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերում: Գիտելիքներն ընդլայնելու և հատուկ պատրաստություն անցնելու անհրաժեշտություն կառաջանա: Շահավետ շփումներ կունենաք ազդեցիկ անձանց հետ:

Ցուլ

Փոփոխության ակնկալիքներով և ընտրության պահերով հագեցած ծանր ու անկայուն շրջան է: 14-15-ին շահավետ գործընկերություն հաստատելու համար լավ հնարավորություններ կստեղծվեն, շատ հավանական է՝ արտասահմանցիների կամ հեռվից եկած մարդկանց հետ:

16-20-ին վստահ կլինեք ձեր գաղափարներն արտահայտելիս, կկարողանաք թափանցել իրավիճակի խորքը: Խնդիրների լուծման համար գաղափարներ կունենաք: Համատեղ գործերում լավ արդյունքներ են սպասվում:

Երկվորյակ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող իրադարձություններին: 14-15-ին՝ աշխատավայրում լավ փոփոխություններ կամ գործերի բարելավում: Համատեղ գործերի հաջող ավարտ կամ կատարված աշխատանքի համար կվարձատրվեք: Հնարավոր է վերադարձնեն պարտքերը:

16-20-ին՝ հանդիպումներ ու բանակցություններ, նոր գործնական կապերի հաստատում, հետաքրքիր տեղեկատվություն կստանաք գործընկերներից: Կարճատև ուղևորություններ են սպասվում ամուսնու կամ գործընկերների հետ:

Խեցգետին

Գործեր ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտին հասցնելու համար շատ պիտի ջանաք: 14-15-ին՝ հարաբերությունների ամրապնդում և կայունացում: Պիտանի գործընկեր կգտնեք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

16-20-ին բարձր կարգապահությունը, կազմակերպվածությունը և գիտելիքների ճիշտ կիրառումը կօգնեն աշխատանքի մեջ: Գործերում կարգուկանոն կհաստատեք: Կբարելավվի առողջությունը:

Առյուծ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 14-15-ին՝ ընտանիքի նյութական վիճակի բարելավում: Կաշխատեք տանը հարմարավետություն ստեղծելու և տնային գործերը կարգի բերելու ուղղությամբ:

16-20-ին՝ ինքնավստահություն և ակտիվություն գաղափարներն ու ծրագրերն առաջ տանելիս: Վառ հանդիպումներ ու ծանոթություններ: Մասնակցություն կունենաք մշակութային միջոցառումներին: Կարճատև հաճելի ուղևորություններ:

Կույս

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատներին առնչվող գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 14-15-ին համատեղ ուղևորությունները կնպաստեն հարաբերությունների բարելավմանն ու ամրապնդմանը: Ուղևորությունների ժամանակ պիտանի ծանոթություններ կհաստատեք:

16-20-ին՝ հանդիպումներ ու զրույցներ տանը կամ տնային գործերի ակտիվ ծրագրում: Ուղևորություններ կենցաղային հարցերով: Համատեղ գործեր հարազատների հետ:

Կշեռք

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 14-15-ին ընտանիքի ֆինանսական վիճակի բարելավումը կօգնի լուծել անձնական խնդիրները: Հաջող գնումներ: Նյութական օգնություն կստանաք հարազատներից ու մտերիմներից:

16-20-ին՝ արագ կռահողականություն: Տեղեկատվության ու կապերի ակտիվ փնտրտուք: Համատեղ գործեր՝ հարազատների ու գործընկերների հետ: Կարճատև ուղևորություններ անձնական հարցերով:

Կարիճ

Նյութական շահի, ֆինանսական վիճակը բարելավելու ձգտում: 14-15-ին զուսպ ու չափազանց գործնական մոտեցում կցուցաբերեք հանդիպումներին ու ծանոթություններին: Հարաբերություններում ձեր շահը կփնտրեք: Գործնական հանդիպումներ հարազատների հետ:

16-20-ին՝ ֆինանսական գործերի, գնումների հետ կապված ծրագրերի իրագործում: Հաջող բանակցություններ ու համաձայնություն գործընկերների հետ: Կարճատև ուղևորություններ: Կոնկրետ օգնություն կստանաք հարազատներից պրակտիկ գործերում:

Աղեղնավոր

Շարունակվում է Աղեղնավորի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 14-15-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն, բիզնեսի և ֆինանսների կայունացման գաղափարներ կունենաք: Խնայելու հնարավորություն կլինի:

16-20-ին՝ մեծ ինքնավստահություն ու համառություն ծրագրերը և գաղափարներն արտահայտելիս: Գիտելիքներն ու կարողությունները հաջողությամբ կիրառելու հնարավորություն: Շփումներն ու հանդիպումները շատ կլինեն: Հասարակական կապերի ընդլայնում:

Այծեղջյուր

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 14-15-ին՝ հաջող մասնակցություն հասարակական գործերին, որոնցից կոնկրետ շահ կլինի: Խելամիտ զգուշություն ու զսպվածություն ցուցաբերեք ֆինանսական գործերում և բիզնեսում:

16-20-ին՝ ինտուիցիա և ուժեղ հոտառություն: Կարևոր ու գաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորություն կլինի: Ուրիշներին հեշտությամբ հասկանալու ունակություն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

Ջրհոս

Բոլոր գործերում կձգտեք դեպի նորը, ընկերների գործերին մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա: 14-15-ին հնարավոր է անսպասելի նյութական օգնություն ստանաք ազդեցիկ անձից: Շահի հանդեպ լավ հոտառություն:

16-20-ին՝ արագ կռահողականություն, հեշտությամբ կգտնեք անհրաժեշտ տեղեկատվությունը, գործերի հաջող ծրագրում: Հետաքրքիր հանդիպումներ են սպասվում ընկերների հետ: Կազմակերպությունների հետ կապեր կհաստատեք: Լուրեր կստանաք:

Ձկներ

Ծրագրերի իրագործման, դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 14-15-ին բիզնեսի կազմակերպման, կայունացման կամ ֆինանսական գործերի վիճակը բարելավելու գաղափարներ կունենաք: Աջակցություն կստանաք կարևոր անձանցից կամ հին ընկերներից:

16-20-ին անձնական գաղափարներն իրագործելու հնարավորություն կլինի: Լավ ժամանակ է իշխանություն ունեցող անձանց հետ բանակցելու համար: Հաջողությամբ կծրագրեք գործերը: Ճիշտ կօգտագործեք գիտելիքներն ու կարողությունները, ինչի շնորհիվ գործերում առաջընթաց կլինի:

«Չորրորդ իշխանություն», թիվ 39, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   633 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ