...

Դեկտեմբերի 21-27-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 21-27-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Այս շաբաթ սկսվում է որոշակի ծրագրերի ու հույսերի իրականացման շրջանը: 21-24-ին կհետաքրքրվեք արտասահմանյան ամեն ինչով: Արտերկրում կընդլայնեք ձեր կապերը: Դրսից գումար կստանաք: Մշակութային միջոցառումներին մասնակցության ժամանակ գործերը բարելավելու նոր հնարավորություններ կստեղծվեն:

25-27-ին հաջողակ կլինեք ֆինանսական ու մասնագիտական գործերում: Հաջողություններ կունենաք բիզնեսում և ֆինանսական աջակցություն փնտրելիս:

Ցուլ

Այս շաբաթ վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 21-24-ին ճիշտ կօգտագործեք սեփական խնայողությունները կամ համատեղ ֆինանսները: Հարկերի ու պարտքերի հետ կապված հաջող գործեր են սպասվում: Գործնական առաջարկներ կստանաք:

25-27-ին՝ ինքնատիպ վարք: Մեծ ազատության ծարավ: Սեփական զարգացման համար մեծ պոտենցիալ և ուժեր ձեռք կբերեք: Նպատակներն իրագործելու համար անսովոր հնարավորություններ կընձեռվեն:

Երկվորյակ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 21-24-ին՝ ներդաշնակ հարաբերություններ և՛ ընտանեկան, և՛ գործնական կյանքում: Շփվող կլինեք, կոլեկտիվում հաջող գործեր են սպասվում: Անձնական գրավչության աճ:

25-27-ին ինտուիցիան կօգնի բարդ իրավիճակներում, թույլ կտա նոր կենսափորձ ձեռք բերել կամ ընդլայնել այն: Անսպասելի հաջողություններ, խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Հաջողություններ՝ համատեղ բիզնեսում և հարկերի հետ կապված գործերում:

Խեցգետին

Վերջանում է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 21-24-ին՝ աշխատավայրում պայմանների և հարաբերությունների բարելավում: Լավ տրամադրության շնորհիվ էլ ավելի գրավիչ կդառնաք: Հաջող գնումներ են սպասվում:

25-27-ին ընկերների ու կազմակերպությունների շրջանում առավել ճանաչված կդառնաք: Նոր ու հետաքրքիր հարաբերություններ կհաստատեք, ռոմանտիկ հանդիպումներ են սպասվում: Լավ լուրեր ու առաջարկներ:

Առյուծ

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր կլինեն տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 21-24-ին՝ հասարակական ու գործնական ակտիվություն: Բարություն, հասկացողություն ու առատաձեռնություն կդրսևորվի: Հաջող գործեր կունենաք բիզնեսում: Շրջապատողների կողմից կարժանանաք բարյացակամ վերաբերմունքի:

25-27-ին՝ լավ փոփոխություններ և անսպասելի հաջողություններ են սպասվում աշխատանքի մեջ: Գործերում կարգուկանոն կհաստատեք: Հաջողություններ՝ քաղաքական ու հասարակական գործունեության մեջ:

Կույս

Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 21-24-ին՝ հետաքրքիր միջոցառումներ տանը: Ընտանիքում հարաբերությունների բարելավում: Տանը հարմարավետություն կստեղծեք, տան համար պիտանի իրեր կգնեք:

25-27-ին ինքնատիպ կլինեք, անսպասելի ուրախություն կլինի, կաճի հեղինակությունը ընկերների ու կոլեկտիվի շրջանում: Հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումներ են սպասվում: Անսպասելի լավ փոփոխություններ հարաբերություններում: Ուրախություն՝ երեխաներից:

Կշեռք

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 21-24-ին՝ ներդաշնակ հասարակական, սիրային ու գործնական հարաբերություններ: Դիվանագիտությունը, տակտն ու հաճելի խոսքը կօգնեն պիտանի ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք՝ տեղեկատվության հետ: Կարճատև հաճելի ուղևորություններ:

25-27-ին՝ անսպասելի և լավ փոփոխություններ են սպասվում տանը, ընտանեկան հարաբերություններում: Ընտանեկան բյուջեի բարելավում կամ ֆինանսական որոշ խնդիրներ լուծում կստանան:

Կարիճ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 21-24-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Պիտանի իրեր ձեռք կբերեք: Կձգտեք հարմարավետության: Հաջող ժամանակ է բանկերի հետ գործերի, ֆինանսական աջակցություն փնտրելու համար: Հաջող առաջարկներ են սպասվում:

25-27-ին՝ ինքնատիպ վարք: Նոր, հետաքրքիր ու շահեկան ընկերական հարաբերություններ կհաստատեք: Հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումներ են սպասվում: Անսպասելի կարճատև ուղևորություններ:

Աղեղնավոր

Վերջանում է Աղեղնավորի ամիսը, և անձնական գործերի հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 21-24-ին՝ անձնական հմայքի ու գրավչության աճ: Սիրային և հասարակական գործերում նախաձեռնող կլինեք: Հաջող գործեր՝ բիզնեսում: Կգիտակցեք, թե ինչ է պետք անել շրջապատողների վրա լավ տպավորություն թողնելու համար:

25-27-ին անսպասելիորեն հաջողակ կլինեք պրակտիկ, ֆինանսական գործերում և բիզնեսում: Լավ փոփոխություններ են սպասվում աշխատանքի մեջ:

Այծեղջյուր

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը՝ դեկտեմբերի 21-ից սկսվում է Այծեղջյուրի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնողականության աճ կբերի: 21-24-ին համակրանք ու հասկացողություն ձեռք կբերեք: Բարության և առատաձեռնության դրսևորում: Գեղեցկությունն զգալու և գնահատելու կարողություն: Գաղտնի հանդիպումներ ու բանակցություններ:

25-27-ին ինքնատիպ կլինեք: Անսպասելի ուրախություն: Կաճի ճանաչվածությունն ու հեղինակությունը: Հետաքրքիր առաջարկներ: Մեծ ազատության ծարավ: Անձնական ծրագրերն իրագործելու համար անսովոր հնարավորություններ կտեղծվեն:

Ջրհոս

Վերջանում է նորությունների ու փոփոխությունների շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 21-24-ին՝ ուժեղ ինտուիցիա: Կազմակերպությունների գործերին մասնակցության ժամանակ հասարակական, գործնական կամ սիրային հնարավորություններ կստեղծվեն: Անսպասելի ֆինանսական հնարավորություններ կլինեն:

25-27-ին՝ անակնկալ հաջողություն, որը թույլ կտա լուծել որոշ հին խնդիրներ: Ինքնավստահություն ձեռք կբերեք: Լավ փոփոխություններ ընտանիքում:

Ձկներ

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղղությունների փնտրտուքի շրջանը: 21-24-ին՝ կզարգանան պրակտիկ, գործնական հարաբերությունները: Ֆինանսական կայունության ու բարեկեցության հասնելու ձգտում կդրսևորեք: Խնայելու հնարավորություն կլինի: Ղեկավարության ու կարևոր անձանց հետ հարաբերությունների բարելավում:

25-27-ին ինքնատիպ կլինեք ձեր վարքի ու մտածողության մեջ: Նոր ընկերական հարաբերություններ կհաստատեք, կհանդիպեք հետաքրքիր մարդկանց հետ: Լավ լուրեր կստանաք: Անսպասելի ուղևորություններ: Ընկերների ու կազմակերպությունների հետ գործերում հաջողություններ են սպասվում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 40, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   664 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ