...

Դեկտեմբերի 7-13-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 7-13-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Այս շրջանում կկամենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հաջողակ լինելու դեպքում՝ նաև ընդլայնել հնարավորությունները: 7-8-ին կարևոր տեղեկություն ստանալու շնորհիվ ձեր հայացքներում փոփոխություն կլինի: Նոր գիտելիքներ ձեռք կբերեք: Կհետաքրքրվեք արտերկրի գործերով: Կլուծվեն իրավաբանական խնդիրները:

9-13-ին՝ բարձր սկզբունքայնություն: Ուժերը և ունեցած կապերը ճիշտ կներդնեք անձնական գործերն ու հետաքրքրություններն առաջ մղելու համար: Աջակցություն կստանաք ազդեցիկ անձանցից: Կլուծվեն հեռավոր ուղևորությունների հետ կապված հարցեր:

Ցուլ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 7-8-ին՝ համատեղ գործերին, ընդհանուր ֆինանսներին, բիզնեսին առնչվող հաճախակի շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Իրավիճակի խորքը ներթափանցելու, գաղտնիքները բացահայտելու ձգտում:

9-13-ին երկար սպասված փոփոխություններն ու խնդիրները ինքնաբերաբար կլուծվեն: Անսպասելի աջակցություն կստանաք: Համատեղ գործերի լավ արդյունքներ:

Երկվորյակ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 7-8-ին՝ համագործակցության, գործընկերային հարաբերությունների փնտրտուք: Համատեղ գործերով կարճատև ուղևորություններ: Կարևոր հանդիպումների կազմակերպում: Հաջող բանակցություններ:

9-13-ին՝ հաջող համագործակցություն ընկերների կամ կազմակերպությունների հետ: Հնարավոր են շահավետ առաջարկներ:

Խեցգետին

Համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 7-8-ին՝ կազմակերպվածություն ու կարգապահություն գործերը ծրագրելիս: Հարաբերություններում մանրուքներից շատ լավ գլուխ հանելու ունակություն: Անձնական շահի զգացում: Աշխատանքի հետ կապված բանակցություններ: Հետաքրքրություն առողջության և սննդակարգի նկատմամբ:

9-13-ին բարձր աշխատունակությունն ու նպատակասլացությունը կօգնեն հասնել կարևոր նպատակին կամ դրա ուղղությամբ ճիշտ քայլեր անել:

Առյուծ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 7-8-ին՝ հաճելի շփումներ ձեզ համար թանկ մարդկանց հետ: Մտավոր գործունեության շնորհիվ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Բիզնեսում գործերի հաջող ծրագրում:

9-13-ին գործերում հաջողակ կլինեք, կյանքի կկոչեք ցանկությունները: Հանդիպումներ կլինեն կարևոր մարդկանց հետ: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Կույս

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 7-8-ին տնային գործերի կատարման թեմայով զրույցներ կլինեն, ընտանեկան խնդիրների լուծման փնտրտուք: Կարճատև ուղևորություններ կենցաղային գործերով: Համատեղ գործեր՝ հարազատների հետ:

9-13-ին՝ ակտիվություն և նախաձեռնողականություն կցուցաբերեք, որոնք ուղղված կլինեն տանը փոփոխություններին, ընտանեկան բյուջեի բարելավմանը: Համատեղ ֆինանսական գործեր՝ հարազատների հետ: Անձնական շահի հանդեպ հոտառություն:

Կշեռք

Շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Հետաքրքրություն՝ տեղեկատվության հանդեպ, ակտիվ աշխատանք նրա հետ: Ուղևորություններ կամ ուղևորություններին առնչվող գործեր: 7-8-ին՝ արագ կռահողականություն: Հարազատների հետ համատեղ գործեր: Կարևոր լուծումներ կգտնեք կամ ապագայի ծրագրեր կկազմեք:

9-13-ին հեշտությամբ ու հաջողությամբ կապեր կհաստատեք, պիտանի գործընկերներ կփնտրեք: Հաջող ուղևորություններ ու լավ հանդիպումներ են սպասվում: Օգնություն հարազատներից:

Կարիճ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ուժեր կներդնեք: Ակտիվություն բիզնեսում և առևտրի մեջ: 7-8-ին՝ զբաղվածություն ֆինանսական գործերով: Աշխատավարձը բարձրացնելու համար ուսման կուրս կանցնեք: Պրակտիկ գաղափարների փնտրտուք:

9-13-ին նախաձեռնող կլինեք ֆինանսական գործերում: Գործերի հաջող ընթացք: Բարձր աշխատունակություն: Առողջության բարելավում:

Աղեղնավոր

Շարունակվում է Աղեղնավորի ամիսը: Այն ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս ու ինքնադրսևորվելիս: 7-8-ին՝ հետաքրքրասիրություն, ինքնավստահություն, գաղափարների ակտիվ փոխանակում և արագ կռահողականություն: Վեճեր, մրցակցություն մտավոր ոլորտում: Հաճախակի շփումներ հարազատների հետ:

9-13-ին՝ կամքի ուժի աճ, հասարակական գործերում կամ հարաբերություններում վառ ինքնադրսևորվելու հնարավորություն: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների:

Այծեղջյուր

Զանազան պատահականություններից ու անկանխատեսելի իրավիճակներից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ բացատրելի կլինի: 7-8-ին՝ ուժեղ ինտուիցիա և զգայունակություն: Գաղափարները կարող են հետաքրքիր, բայց անիրագործելի լինել: Հնարավոր է՝ ստիպված լինեք հոգ տանել հարազատների մասին:

9-13-ին տնային գործերին վերաբերող երազանքներն ու ցանկությունները կարող են ինքնաբերաբար, առանց ձեր մասնակցության իրագործվել: Հարազատները բարյացակամ վերաբերմունք կցուցաբերեն։

Ջրհոս

Նորի, հեռանկարայինի հանդեպ հետաքրքրության շրջան է: Սերտ կապեր կհաստատեք ընկերների հետ: 7-8-ին ակտիվորեն կշփվեք ընկերների կամ կազմակերպությունների հետ: Հետաքրքրություն՝ գիտելիքների հանդեպ: Հասարակական գործունեություն: Ընկերների գործերով կարճատև ուղևորություններ: Խնդիրների անսպասելի լուծում ու նոր գաղափարներ:

9-13-ին տեղեկատվության ակտիվ փնտրտուքը կարող է հաջող կապերի կամ ծանոթությունների առիթ դառնալ: Անսպասելի ուղևորություններ: Համատեղ գործեր՝ հարազատների հետ:

Ձկներ

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Գործերն առաջ մղելու, հասարակական դիրքերը բարելավելու ձգտում: 7-8-ին՝ մասնագիտական և ֆինանսական գործերով շփումներ ու բանակցություններ: Պրակտիկ արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Կարևոր գործնական որոշումներ կընդունեք: Հետաքրքրություն քաղաքականության հանդեպ:

9-13-ին անձնական ակտիվության շնորհիվ կարող եք հաջողությունների հասնել ֆինանսական գործերում: Կոնկրետ նպատակի հասնելու հնարավորություն կստեղծվի:

«Չորրորդ իշխանություն», թիվ 38, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   594 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ