...

Ձեր ծիծաղը ձեր ասածի վրա չի՞ գալիս

Ձեր ծիծաղը ձեր ասածի վրա չի՞ գալիս

«Վերջին երեք տարիներին տեղի է ունեցել պետական-քաղաքական սուր դեֆորմացիա՝ Ազգային Ժողովը աստիճանաբար վերածվել է կառավարության կցորդի»։

Սա մեջբերում էր նախկին փոխվարչապետ, ներկայումս պատգամավոր Արմեն Գևորգյանի հոդվածից:

«ՉԻ». Հոդվածում էլի շատ զավեշտալի պնդումներ կան, բայց կարծում ենք, որ նախկին փոխվարչապետը այս պնդումը գրելիս հատկապես բարձր տրամադրության մեջ է եղել:

Երևի հիշել է, թե նախագահի աշխատակազմում ու կառավարությունում աշխատելու տարիներին օրը քանի ցուցում են ուղարկել խորհրդարան: Հիշել է, թե որքան էին տանջվում օլիգարխ պատգամավորներին արտասահմաններից ու ռեստորաններից «քերելու», խորհրդարան բերելու վրա: Հիշել է, թե քանի անգամ է զանգահարել Գալուստ Սահակյանին, Տիգրան Թորոսյանին ու Վահրամ Բաղդասարյանին՝ պահանջելով համապատասխան քանակի գլուխ պատգամավոր ապահովեն, որ անցկացնեն կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Եթե Գևորգյանը իրեն մի փոքր նեղություն տար ու ծանոթանար վիճակագրությանը, ապա կտեսներ, թե նախկինում ու վերջին երեք տարում որքան է փոխվել կառավարության օրենսդրական նախաձեռնությունները մերժելու պրակտիկան:

Ու ընդհանրապես, որ համեմատում եք, չե՞ք նկատում, որ իրար շատ նման եք: Ոնց որ մեկդ մյուսից առաջացած լինեք:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   713 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ