...

Ձեր դասերը ժամանակին սովորեիք

Ձեր դասերը ժամանակին սովորեիք

Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական Արմեն Գևորգյանը ծավալուն հոդված է գրել, որտեղ մասնավորապես նշել է հետևյալը. «Պետք է հաշտվել մտքի հետ, որ համաճարակը և ուժգնացող սոցիալական լարվածությունն այլևս անցյալում են թողնելու կառավարության բարձր վարկանիշը և հանրային մեծ աջակցությունը. հիմա գալիս է բոլորովին նոր փուլ, որտեղ կառավարության գնահատականը լինելու է միայն իր տված արդյունքը»:

«ՉԻ». Թույլ տանք մեզ պատասխանել Արմեն Գևորգյանին իր իսկ տրամաբանությամբ. հայ հասարակությունը վաղուց և միանշանակ է տվել Ռոբերտ Քոչարյանի գնահատականը: Ի տարբերություն այս իշխանությունների՝ Քոչարյանի օրոք համաճարակ չի եղել, փոխարենը եղել է սոցիալական լարվածություն, աղքատություն և հանրային հնարավոր ամենացածր աջակցություն: Այսինքն՝ աջակցություն, որպես այդպիսին, եղել է միայն քրեական աշխարհի և նախկին պարտնոմենկլատուրայի կողմից, որոնք էլ Քոչարյանի միջոցով 20 տարի շարունակ բզկտել են Հայաստանը:

Արմեն Գևորգյանը ամեն անգամ իր լավաշ վերլուծություններն անելիս մի կարևոր հանգամանք անտեսում է. այս իշխանությունները լեգիտիմ են, հետևաբար՝ լեգիտիմ է նաև նրա վարկանիշը, լինի դա բարձր կամ ցածր: Այսինքն՝ այս իշխանությունները փաստաթղթեր կեղծելով չեն իշխանություն զավթել, ոչ էլ քվեաթերթիկների լցոնմամբ են ապահովել իրենց պաշտոնավարումը: 

Դրա համար էլ, երբ Արմեն Գևորգյանը կամ որևէ քոչարյանական ինչ-որ դասեր են փորձում տալ իշխանություններին, գիտես, որ իշխանություն եղած ժամանակ նրանք արել են ճիշտ հակառակը, ինչի մասին հիմա խոսում են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1138 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ