...

Ձեզ համար փող չկա, մեզ համար՝ հայթայթում ենք

Ձեզ համար փող չկա, մեզ համար՝ հայթայթում ենք

Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին: Նախագծով առաջարկվում էր նվազագույն ամսական աշխատավարձը 68 հազարից դարձնել 100 հազար դրամ։ Կառավարությունը նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է հայտնել՝ պատճառաբանելով հետպատերազմյան վիճակը և քովիդի համավարակը։ Նախագիծը դրվել է քվեարկության` ստանալով բացասական եզրակացություն:

Նախ՝ Աղվան Վարդանյանը շատ լավ իմացել է, որ կառավարությունը, ինչպես նաև ԱԺ համապատասխան հանձնաժողովը մերժելու են առաջարկը։ Եթե հնարավոր լիներ նվազագույն աշխատավարձ սահմանել 100 հազար դրամը, ապա Նիկոլ Փաշինյանը ինքը բաց չէր թողնի այդ հնարավորությունը՝ ֆեյսբուքյան լայվով ավետելու բարի լուրը։ Ծայրահեղ դեպքում, եթե ինքը չաներ էլ, իր խմբակցությունը հանդես կգար օրինագծով և դիվիդենտներն էլ, բնականաբար, կգրանցվեին ՔՊ-ի օգտին։ Եվ ուրեմն՝ այսօրինակ օրինագիծ ներկայացնելու մոտիվացիան ի սկզբանե պոպուլիզմն է եղել։ Ինչ վերաբերում է օրինագիծը մերժողներին, ապա լավ կլիներ, որ նույն մտահոգություններով կամ պատճառաբանություններով պարգևավճարների թեման փակեին, կամ պաշտոնյաների ամառանոցների ու մեքենաների ծախսերը կրճատեին։ Անշուշտ, առանձին տողով կարող էին հատուկ նշում թողնել Ալեն Սիմոնյանի, նրա այցելություն-շրջագայությունների համար։ Գոնե ավելի ազնիվ երևալու շանս կունենային։

Գոհար Վեզիրյան

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1358 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ