ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարդու հասունության պահն սկսվում է այն ճշմարտությունը հասկանալուց, որ «ոգևորությունից խայտառակություն կես քայլ է»... Հիմա հասկանում ե՞ք, թե ինչքան տհասներ են վխտում մեր կողքին, ում կուրացրել է ժամանակավոր հաջողությունը»:
«ՉԻ». Փաստորեն, Գևորգ Պետրոսյանը դեռ չի հասկացել այն պարզ ճշմարտությունը, որ «ոգևորությունից խայտառակություն կես քայլ է: Որ ոգևորված Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հրահանգները լուռ ու մունջ կատարում էին, «կնոպկա» սեղմում, իշխանության ընդդիմադիր «խաղում», այն ժամանակ տաք-տաք էին, չէին հասկանում, որ մի օր իրենց խամաճիկի անցյալի համար խայտառակ են լինելու:
Որ 2008թ. մարտի 1-ին ընդդիմության ներկայացուցիչ պատգամավորներին բռնել էին տալիս, քվեարկում նրանց անձեռմխելիությունից զրկելու օգտին, այն ժամանակ վստահ էին, որ այդպես էլ պետք է լինի, ո՞վ պիտի իրենց բան ասի:
Ու հիմա եկել, ճշմարտություն հասկանալուց է խոսում:
Մի բան կարող ենք ասել. Գևորգ Պետրոսյանին հասունության ոչ մի պահ չի սպառնում: Արդեն ուշ է: