...

Էդմոն Մարուքյանն էլ արդեն զարմացավ

Էդմոն Մարուքյանն էլ արդեն զարմացավ

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հայտարարություններին, ասել է. «Պետաիրավական հանձնաժողովի նախագահն այստեղ ասում է՝ ինչ է նշանակում վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին հրավիրել խորհրդարան և հարցեր տալ: Ո՞նց կարելի է նման բան անել, բա որ իրենք էլ մի հատ օրենք ընդունեն, ասեն՝ պատգամավորները պարտավոր են գալ մեր կոմիտե նիստերին: Պարո´ն Վարդանյան, ես ապշած եմ, ախր Դուք սահմանադրական իրավունքի մասնագետ եք: Նման բան, որ ասում եք, ես կարծում եմ՝ այդ սահմանադրական իրավունք գիտության հիմնադիրները գերեզմանում շուռ եկան, խառնվեցին իրար, ո՞նց կարելի է նման բան ասել»:

«ՉԻ». Է՜, պարոն Մարուքյան, միայն դուք չեք զարմացած: Բոլորս: Զարմացած ենք, որ Վ. Վարդանյանի ոչ կոմպետենտ գործունեությունը քննարկելու փոխարեն ընկել եք Հայկ Մարությանի հետևից:

Հայկ Մարությանը հարց լուծող է, իսկ ահա Վ. Վարդանյանը՝ հարց ջրող: Մեկը դժվարին կացությունից դուրս է գալիս, մյուսը՝ բոլորին դժվարին կացության մեջ գցում: Կլասիկ պատգամավոր եք, Վլադիմիր Վարդանյանի հրաժարականը պահանջեիք, կասեինք՝ այ, սա ուրիշ բան:

Ծիծաղելին գիտե՞ք որն է. ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին պաշտոնանկ արեցին նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելու համար, իսկ հիմա Վլ. Վարդանյանն ասում է՝ բերեք, ուժային կառույցների ղեկավարներին կանչեք, կարծիքներն իմանանք: Հա, նրանք էլ կարծիք հայտնեն, բռնեք՝ աշխատանքից ազատեք: Սմայլիկներ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1374 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ