...

Էլ չենք անի, «քլյանուս, չեսնի սլովո»

Էլ չենք անի, «քլյանուս, չեսնի սլովո»

«Հանրությունը մեզ չհավատալու հիմքեր չունի, մենք ի՞նչ վատ բան ենք արել, որ չհավատա»,- անդրադառնալով ընդդիմության գործունեությանը՝ հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Այդ «մենք»-ը, բնականաբար, վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, որովհետև հենց նա է «Հայաստան» դաշինքի հիմնական փայատերը։ Իսկ ինչ վերաբերում է «մենք ի՞նչ վատ բան ենք արել» զարմանքին, ապա դա հիշեցնում է «Կովկասի գերուհին» ֆիլմի հայտնի դրվագը, որտեղ ընկեր Սաախովը թրջված, ծեծ կերած, մեխակն ականջից կախ դուրս է գալիս Նինայի սենյակից ու տարակուսում՝ «ես ոչինչ չարեցի, ես միայն ներս մտա»։ Ֆորմալ առումով նա իրավացի է, որովհետև իսկապես էլ՝ այդ պահին ուզում էր «միայն հյուրասիրել Նինային», բայց վերջինս, սկուտեղը գլխին շուռ տալով, կանխարգելեց ոչ թե տվյալ պահի գործողությունը, այլ այն, ինչը պիտի տեղի ունենար հետագայում։ 

Նույնն էլ Քոչարյանի դեպքում է։ Նա «դիմադրության շարժման» ընթացքում կարծես թե «ոչ մի վատ բան չի արել», բայց ժողովուրդը շատ լավ հասկանում էր, թե ինչ է անելու իր հետ հետո՝ իշխանությունը վերադարձնելու դեպքում (մոտավորապես այն, ինչ Սաախովը՝ Նինային), դրա համար էլ կտրականապես մերժեց։ Հավատալ-չհավատալու խնդիր չէր, տասը տարի իր մաշկի վրա էր զգացել։

ՎԱՐԿԱՆԻՇ

   2515 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ