...

Էլիտար հիվանդությունների վիրուս է տարածվել

Էլիտար հիվանդությունների վիրուս է տարածվել

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական խումբը տարածել է հայտարարություն, որում նշված է.

«Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական բողոքի նիստը տեղի է ունենում Խաչատրյանի առողջական վիճակի վատթարացման մասին բազմաթիվ ահազանգերին զուգահեռ։ Խաչատրյանը Գերմանիայում հետվիրահատական բուժում էր ստանում. նա ողնաշարի և հենաշարժողական ապարատի հետ խնդիրներ ունի, մարմնում իմպլանտ է տեղադրված»։

«ՉԻ». Սա մեզ հիշեցրեց ընկեր Նաջարյանի հարցադրումը. «Լավ, բա էս գյուղում մի կենդանի շոֆեր չկա՞»:

Մեզ էլ հետաքրքրում է. լավ, բա նախկին իշխանությունների շարքերում մի առողջ մարդ չկա՞: Ում նկատմամբ քրեական հետապնդում է սկսվում, պարզվում է, աշխարհի ամենահիվանդ մարդկանցից մեկն է: Ու մեկի տեղը՝ բազմաթիվ հիվանդություններով են տառապում:

Դրա համար էլ առաջարկում ենք նախկին իշխանություններին դատել առաջին հերթին Հայաստանում առողջապահական նորմալ, գործուն համակարգ չստեղծելու համար: Ով ԺԵԿ-ից հիվանդության մասին տեղեկանք է բերում, պարզվում է, միայն արտասահմանում այն կարելի է բուժել, հիմնականում՝ Գերմանիայում և Ֆրանսիայում: Էլ այսքան հիվանդանոց ու բժիշկ Հայաստանում ինչի՞ ենք պահում, եթե ի վիճակի չեն որևէ հիվանդություն բուժել:

Կամ էլ նախկին իշխանավորները այնքան էլիտար են եղել, որ նրանց հիվանդություններն էլ են էլիտար: Իսկ էլիտարը՝ գիտեք, միայն եվրոպական չափանիշներ է ունենում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4662 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ