...

Իշխանություններին ձեռ են առնում

Իշխանություններին ձեռ են առնում

«Աստղիկ» բժշկական կենտրոնը ՊԵԿ-ի նախկին նախագահ, կալանավորված Գագիկ Խաչատրյանին հիվանդանոցից դուրս գրելու որոշում է կայացրել, որից հետո նրան պետք է տեղափոխեին քրեակատարողական հիմնարկ: Սակայն քիչ անց բժիշկների ստորագրությամբ և կնքված փաստաթուղթը անհետացել է բժշկի աշխատասենյակից: 

Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ հասցրել են պատճենել փաստաթուղթը, և դիմելու է իրավապահներին:

«ՉԻ». Տեղ հասանք. արդեն կայֆեր են բռնում իշխանությունների վրա: Երկու տարի առաջ հիվանդանոցից դուրս գրելու փաստաթուղթը սկուտեղի վրա կմատուցեին, մի տարի առաջ կվախենային նման քայլի գնալ, իսկ հիմա... հե՜չ, պետք է Գագիկ Խաչատրյանին պահել «Աստղիկում», փաստաթղթի հերն էլ անիծած, օրենք-մօրենք էլ փաթաթած ունեն:

Սա էլ ձեզ իշխանությունների թավիշի հերթական արգասիքը: Այսինքն, մարդիկ վստահ են, որ կարող են օրը ցերեկով հանցագործություն կատարել և անպատիժ մնալ: Ընդ որում, խոսքը արդեն լուրջ հանցագործության մասին է. պաշտոնական դիրքի չարաշահում, փաստաթղթերի կեղծում:

Այսպես շարունակվի, մենք ամեն օր հերթական անեկդոտիկ պատմության ականատեսն ենք լինելու: 

Որ նման բան Քոչարյանի օրոք լիներ, հաջորդ օրը սպեցնազը կմտներ «Աստղիկ» ԲԿ, գլխավոր տնօրենին մի հատ պարկետին կփռեին, հիվանդանոցը սնանկ կճանաչեին ու կնվիրեին որևէ պալատական օլիգարխի, մի երկու հոգու ծեծելով կտանեին քաղմաս, վրաները մի քանի հոդված կդնեին: 

Մենք չենք ասում, որ իշխանություններն էլ նույնկերպ վարվեն: Բայց նման ամեն մի դեպքը միայն հանրության շրջանում խորացնելու է այն համոզմունքը, որ իշխանությունները ամուլ են, թույլ են և նրանց վրա հույս դնել չի կարելի: Արդեն երկու տարի է, նույն կոչով ենք ավարտում մեր հոդվածները՝ սթափվե՛ք, գժուկներ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1655 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ