...

Երկրի հակառակ կողմից հեռուստադիտողներին ողջունելու է Նիկոլ Փաշինյանը

Երկրի հակառակ կողմից հեռուստադիտողներին ողջունելու է Նիկոլ Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գալիք շաբաթվա մեջ որևէ օր պատասխանելու է լրատվամիջոցների հարցերին։ Չմտածեք, թե ասուլիս է լինելու, բոլոր լրատվամիջոցները հրավիրված են լինելու, ըստ այդմ՝ տալու են այնպիսի հարցեր, ինչպիսիք ցանկանում են։ Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը տեղեկացրել է, որ ասուլիսը առցանց է լինելու: Այս անգամ էլ լրատվամիջոցների՝ վարչապետին նախապես ուղարկած հարցերը ուղիղ եթերում հնչեցնելու է Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Տաթև Դանիելյանը։ Յուրաքանչյուր լրատվամիջոց ունենալու է մեկ հարց ուղարկելու հնարավորություն։ 

Սրտնեղելու առիթ չկա այս ֆորմատից։ Մեկ է, Փաշինյանի ամեն առցանց ասուլիս գրելու, մեկնաբանելու այնքան նյութ է տալիս, որ հերիքում է մի քանի ամիս։ Բացասական իմաստով, իհարկե։ Ինչո՞ւ, որովհետև ամեն անգամ այսպիսի առցանց ասուլիսից հետո մի նոր զավեշտալի իրավիճակ է ստեղծվում երկրում։ Ամեն անգամ Փաշինյանի եթերում երևալուց Հայաստանի Հանրապետության կարգավիճակի նշաձողը մի քանի աստիճանով միանգամից իջեցվում է։ Դե, Արցախի մասին կլռենք։ 

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2171 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ