...

Էս ե՞րբ հասցրեց բուժվել

Էս ե՞րբ հասցրեց բուժվել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուզում եմ տանից դուրս գալ: Հետս ուզում եմ վերցնեմ դիմակ (բայց չեմ կրելու), անձնագիր, տելեվիզր ու խալադիլնիկ... Հլը որ էդքանը...»:

«ՉԻ». Մի րոպե, մի րոպե... բայց ոնց որ թե այս մարդը հիվանդ էր: Այնքան հիվանդ, որ ի վիճակի չեղավ գնալ խորհրդարան՝ մասնակցելու իր առաջնորդի անձեռնմխելիության հարցով նիստին: Մենք էլ մտածում էինք, թե Գևորգ Պետրոսյանը ծայրահեղ ծանր վիճակում է, կիսամեռ, հազիվ է շնչում, հակառակ դեպքում նույնիսկ պատգարակով կհասներ Ազգային ժողով:

Էդ ի՞նչ հիվանդություն էր, որ ընդամենը մի օր տևեց: Հենց ԱԺ նիստն ավարտվեց, հիվանդությունն էլ հետը պրծավ: Հալալ է: Վախի սինդրոմը շուտ հաղթահարեց:

Բոլոր դեպքերում ուրախ ենք, որ Գևորգ Պետրոսյանը ապաքինվեց: Միայն մի խորհուրդ. տանից դուրս գալիս բացի տելեվիզրից ու խալադիլնիկից, պադգուզնիկ էլ վերցրու: Խառը ժամանակներ են, ի՞նչ իմանաս՝ ինչ կպատահի: Մարդ ես, պետք կգա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1752 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ