...

Էս մեկն էլ չստորագրեիք

Էս մեկն էլ չստորագրեիք

Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հետաքրքիր է, որ այս մասով Սարգսյանը խնդիրներ չի տեսել և չի դիմել ՍԴ:

Օրինակ՝ չստորագրեց Ընտրական օրենսգիրքը, մի օրենքի փոփոխություններ, որն ամբողջովին արժանացել էր Վենետիկի հանձնաժողովի հավանությանը, բայց ստորագրեց ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիրը:

Արմեն Սարգսյանը չստորագրեց մի օրենք, որն էականորեն բարելավելու էր ընտրական գործընթացը, բարդացնելու էր վարչական ու ֆինանսական ռեսուրսների օգտագործումը:

Նախագահը ստորագրել է մի հրամանագիր, որը չափազանց խնդրահարույց է, քանի որ 40 օր երկիրը շարունակելու է ղեկավարել մեկը, որը շատ իրավաբանների համոզմամբ՝ չունի նման իրավունք: Այսինքն՝ նախագահը կանաչ ճանապարհ է տվել մի գործընթացի, որը չափազանց խնդրահարույց է և կարող է դառնալ հետընտրական գործընթացների հիմք:

Օրենքի չստորագրումով և հրամանագրի ստորագրումով Արմեն Սարգսյանն ի ցույց դրեց, որ նա ամենևին էլ արբիտր չէ, այլ հետապնդում է կոնկրետ քաղաքական շահեր և ելնելով իր սեփական շահերից՝ կարող է երկիրը տանել սահմանադրական ու քաղաքական ճգնաժամերի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   821 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ