...

Եվ այդ մեկ խայտառակությունը դու ես...

Եվ այդ մեկ խայտառակությունը դու ես...

Ռոբերտ Քոչարյանը՝ ելույթ ունենալով Մարտի 1-ի գործով դատավարությանը, ասել է. «Իմ տպավորությամբ՝ սա Հայաստանի Հանրապետության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է»:

ՉԻ.- Այստեղ դժվար է դիմանալ գայթակղությանը և Քոչարյանի բառապաշարով չարձագանքել. «Чья бы корова мычала..»:

Մեր նորանկախ Հայաստանի ամենախայտառակ իրադարձությունները հենց Քոչարյանի հետ են կապված: Ամենամեծ խայտառակությունը 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանի սպանդն էր իր ղեկավարության օրոք:

Ամենամեծ խայտառակությունը 2008թ. մարտի 1-ի սպանդն էր, որի համար նստած է մեղադրյալի աթոռին:

Ամենամեծ խայտառակությունը հարյուրավոր քաղբանտարկյալներն էին, որոնց համար Եվրոդատարանի որոշումներով հիմա մենք ենք փոխհատուցում վճարում, ոչ թե՝ Ռ. Քոչարյանը:

Եվ ընդհանրապես, ամենամեծ խայտառակությունը հենց Ռ. Քոչարյանն է, որին թույլ ենք տվել Հայաստանում իշխանություն զավթել:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5756 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ