...

Գևորգ Պետրոսյանի երազը

Գևորգ Պետրոսյանի երազը

Ինքը քրեական հիերարխիայի ամենաբարձր կարգավիճակում է հայտնվել: Արդեն օրենքով գող է, սակայն մինչ այժմ չունի մականուն: Մի քանի այլ օրենքով գողերի հետ մտմտում են, թե որ անունը ավելի մեծ շուք կհաղորդի երկար մաքառումներից հետո ճանաչում ստացած Գևորգին: 

Հատուկ այդ կապակցությամբ Շաքրո Մալադոյը «քսիֆ» է ուղարկել. «Առաջարկում եմ Գևորգին կնքել «Գևորգ Զլոյ» մականունով»: 

Հաջորդը բացում են ազգությամբ ադրբեջանցի օրենքով գող Գուլիի նամակը. «Գևորգը մեր օրենքները հարգող և տարածող անձնավորություն է, և քանի որ մի ժամանակ աշխատել է պատգամավոր, ճիշտ կլինի նրան կնքել «Գևորգ Զակոննիկ» անունով»: 

Այս առթիվ արտահայտվել է նաև Պաշա Վոսկրեսը. «Իբրև ԼԳՏՊ-ի դեմ իր պայքարով հայտնի անձնավորություն, առաջարկում եմ Գևորգին կնքել «Նատուռալ Գևորգ» անունով»: 

Տեսակետ է հայտնել նաև Սաշա Օսետրինան. «Իբրև հայ գիտեմ, որ Գևորգը շատ է սիրում իշխան ձուկ: Առաջարկում եմ կնքել «Կնյազ Գևորգ» անունով»: 

Արթնանում է բանկում՝ դիմակ չկրելու պատճառով տուգանք վճարելու հերթին սպասելիս: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2372 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ