Հինգշաբթի 02.04.2020 00:06

Սատիրիկոն
01.04.2020 / 21:30
Լուր-մեկնաբանություն
01.04.2020 / 21:00
Սատիրիկոն
01.04.2020 / 20:30
Լուր-մեկնաբանություն
01.04.2020 / 19:00
Լուր-մեկնաբանություն
01.04.2020 / 17:30
30.09.2019   20:05
1539

Գագիկ Խաչատրյանի պաշտպանը հայտնել է, որ գործը կներկայացվի նաև միջազգային ատյաններում


Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանների բողոքն Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ըստ էության նման զարգացում սպասելի էր, քանի որ իրենք ամենօրյա ռեժիմով ականատեսն են լինում այն բանի, թե ինչ է կատարվում ՀՀ դատական համակարգում։

«Ցավով պետք է արձանագրեմ, որ հեղափոխությունից հետո ՀՀ դատական համակարգի հանդեպ անկախության ու անաչառության հետ կապված բոլոր այն հույսերը, որ ձևավորվել էին, ընդհանրապես կործանվել են, ու սրանք պարզապես խոսքեր չեն։ Ասում էին՝ դատական համակարգը անկախացնում ենք, դատական համակարգը արդիականացնում ենք. ըստ էության ստացվել է այն, որ դատավորները, ովքեր տարիներ շարունակ ամենացածր հորիզոնականներում էին իրենց վարկանիշի առումով, այսօր բոլորը հերոսներ են դարձել։ Այսօր դատավորներն անում են այն, ինչ իշխանություններ են ցանկանում, դրա համար էլ «լավ» դատավորներ են դարձել», -նշել է Երեմ Սարգսյանը, ապա հավելել, որ Ռուբիկ Մխիթարյանի նման դատավորը, ով միշտ աչքի է ընկել իր կայացած, անկախ ու օբյեկտիվ որոշումներով, այսօր փաստացի չկարողացավ հաղթահարել այն ճնշումները, որոնք առկա են իր նկատմամբ, ու գործընթացն իհարկե արձանագրվեց, որը հետագայում դեռ կքննվի։ 

«Մենք երկու դատական ատյաններում էլ ասել էինք, որ այս քրեական գործի հետ կապված հասկանալի են բոլոր ակնհայտ ճնշումները՝ հասարակական մակարդակում, ցանկությունների մակարդակում, հնչող հայտարարությունների մակարդակում, գուցե նաև անդրկուլիսային մակարդակներում։ Սակայն արդարադատության երաշխիքը դատարանի պատճառահետևանքային որոշումն է։ Եթե դատարանը պատճառաբանված որոշում կայացնի, մեր փաստերի վերաբերյալ կոնկրետ փաստերով հերքում կատարի, այդ դեպքում կարող ենք արձանագրել, որ արդարադատություն կարող է լինել։ Սակայն, եթե ես ցույց տամ առաջին ատյանում մեր գրավոր առարկությունը ու դատարանի որոշումը, պարզ կտեսնեք այս գործի ուղղակի աբսուրդի հասնող որոշումը։ Դատարանը, կարելի է ասել, գրել է Գագիկ Խաչատրյանի անունը, գրել է նախադեպների շարք և որոշել է կալանավորել։ Եթե անունը փոխեինք, այս դատական ակտը չէր էլ լինի», - լրագրողների հետ զրույցում նշել է Երեմ Սարգսյանը։

Նա տեղեկացրել է, որ ըստ էության այլևս ներպետական ատյաններում չեն կարծում, որ որևէ հույս կա արդար քննության հետ կապված և ստիպված կլինեն նաև միջազգային ատյաններում ներկայացնել խնդիրը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն մեկ ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և նրա փաստաբանը պնդում է, որ դատարանի տրամադրության տակ չի եղել և դատաքննության ժամանակ դատարանը չի հետազոտել գոնե մեկ ապացույց, որը հնարավորություն կտար ողջամիտ ենթադրություն անել, որ Գագիկ Խաչատրյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում նշված հանցագործությունը ընդհանրապես տեղի է ունեցել, և որ Գագիկ Խաչատրյանը որևէ առնչություն ունի դրա հետ: 
 



 Պիտակներ

         Գագիկ Խաչատրյան


Մեկնաբանել

Մուտք գործեք կայք

լուսանկար չկա
Գովազդ
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված