...

Գալիս ես, որ ի՞նչ անես

Գալիս ես, որ ի՞նչ անես

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ Արմեն Սարգսյանը Տոկիոյից վերադառնում է Հայաստան և հուլիսի 28-ին կլինի Հայաստանում:

«ՉԻ». Վա´հ: Անհավատալի է: Արմեն Սարգսյանը վերադառնում է: Տեսնես՝ ինչու է վերադառնում, երբ Տոկիոյում Օլիմպիական խաղերին դեռ երկու շաբաթ կա: Դեռ բաթմինթոնի մրցաշար կա, սթիփլ-չեյզը, 100 մետր արագավազքը... լիքը գործ կա, մարդը սաղ կիսատ թողած վերադառնում է:

Բայց էդ ի՞նչ պիտի պատահած լիներ, որ գալիս է: Կրակոցներ սահմանի՞ն. է, ամեն օր էլ կրակոցներ են լինում: Ադրբեջանական բանակի կողմից գնդակոծություննե՞ր... արդեն սովոր ենք: Լարվածության ա՞ճ. պատահում է: Ներքաղաքական զարգացումնե՞ր. թեման փակված է: 

Լավ, բա ի՞նչ է եղել, որ զոհաբերելով օլիմպիական խաղերի փակման արարողությունն ու Ֆուձիյամայում սելֆի անելու հնարավորությունը՝ Արմեն Սարգսյանը վերադառնում է: 

Միակ բացատրությունն այն է, որ երևի պարգևավճարների հետ կապված օրենքի նոր նախագիծ կա, գալիս է, որ առարկի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   837 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ