...

Գերի չեք ընկնի, արագ եք վազում

Գերի չեք ընկնի, արագ եք վազում

«1. Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի անհապաղ փաստացի հեռացում և Հայաստանի կառավարության ժամանակավոր նոր ղեկավարի նշանակում: Այս հարցում կառավարության անդամների և իրավապահ մարմինների անգործությունը նրանց դարձնում է հանցակից, և նրանցից յուրաքանչյուրն անհատական պատասխանատվություն է կրում երկրի անվտանգային և դիվանագիտական ձախողումների համար,

2. կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը և Հայաստանի դաշնակից երկրներին՝ դատապարտել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, ձեռնարկել գործողություններ՝ զսպելու վերջինիս»:

Սա Դաշնակցության տարածած հայտարարությունն է:

«ՉԻ». Իսկ գուցե նաև երրորդ կետ ավելացնեիք ձեր հայտարարության մեջ: Քանի որ Նիկոլը ինքնակամ գնացողը չի, իսկ միջազգային հանրությունը առանձնապես մատը մատին չի խփելու, դադարեցնեք Քոչարյանի համար «մասովկա» ապահովելու ձեր գործառույթը, մեկնեք սահման և ինժեներական աշխատանքներ կատարեք:

Հավատացեք՝ 25 օրում ահագին խրամատ կփորեք, մինչև հունիսի 20-ին Քոչարյանը փայլուն հաղթանակ կտանի, դուք էլ արդեն արխային կվերադառնաք Երևան՝ պաշտոններ զբաղեցնելու: Հանրությունն էլ ձեզ չի կարողանա մեղադրել, որ անգործությամբ էիք զբաղված մինչև ընտրությունները կրելը:

Գերի ընկնելուց էլ պետք չէ վախենալ: Իշխան Սաղաթելյանը թող պարապի մյուս ընկերների հետ, նրանք այնքան արագ կվազեն, որ ոչ մի ադրբեջանցի չի կարողանա հասնել նրանց:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   703 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ