...

Գերմանացիների բախտը բերեց, որ Լարիսան չկար

Գերմանացիների բախտը բերեց, որ Լարիսան չկար

«Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեով են անում, որպեսզի ժողովրդին ընդգրկեն հակասահմանադրական գործընթացում. սիրելի՛ ժողովուրդ, դուք մասնակցելու եք հանցագործության». Լարիսա Ալավերդյան:

«ՉԻ». Փաստորեն «ԱՅՈ» քվեարկելով մի քանի հարյուր հազար մարդ դառնալու է հանցագործ: Ահա այսպիսի մարդու իրավունքների պաշտպան ենք ունեցել: Նման ծանր մեղադրանք շատ քիչ ժողովուրդների են ներկայացրել: Վերջին անգամ 1945 թվականին գերմանացի ժողովուրդը արժանացավ նման մեղադրանքի: Ճիշտ է, նրանց բախտը բերեց, որ Լարիսայի պես մեկը դատախազ չէր Նյուրենբերգյան դատավարությունում և չպահանջեց ամբողջ ազգին դատապարտել ցմահ ազատազրկման կամ աքսորի:

Այսպիսի տրամաբանություն ունեցողն է նախաձեռնում ստորագրահավաք և դիմում նախագահին, որպեսզի իրենց կարծիքը հաշվի առնեն: 

Ակնհայտ է, որ Քոչարյանի և Սարգսյանի ռեժիմների օրոք հնարավոր չէր ունենալ իրական մարդու իրավունքների պաշտպան, քանի որ նրանք իրենց միջից էին ընտրում մեկին, որը պետք է անվերապահորեն ծառայեր իրենց: Բայց Ալավերդյանը աշխատեց այնպես, որ հաջորդները շանս չունենան իրեն գերազանցելու: Տիկինը իր պաշտոնավարման շրջանում պաշտպանեց ընդամենը մեկ մարդու, և այդ մեկ մարդը Քոչարյանն էր: Ինչ-որ տեղ Ալավերդյանը կարող է գլուխ գովել: Նա չի դավաճանում իր սկզբունքներին: Արդեն 20 տարուց ավել է, ինքն ունի միայն մեկ վստահորդ: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1425 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ