...

Գործակալ 00

Գործակալ 00

- Բարև, Դեդ Պախան:

- Բարև, ո՞վ ա:

- Ո՞նց ով ա, քո աշակերտն ա, երրորդ ճանապարհի կլասիկը:

- Պարզ ա: Մյուս անգամ տենց չներկայանաս, ինձ խայտառակ չանես: Մոսկվան տենց բաներին չի հավատում, չի սիրում, որ տենց երրորդ ճանապարհներով են փորձում մտնել իրենց համապատասխան տեղը:

- Չէ պախան, մենք միշտ էլ մի տեղ ենք ուզել մտնել: Վատիկանի խաղերին մի նայի, էտի հետքերն ենք ուզեցել կորցնել, որ չիմանան՝ ուր ենք ուզում մտնել:

- Ինչի՞ ես զանգել:

- Ուզում ենք, որ օգնես, մի նամակ էլ մեր փեսեն գրի ցարին: Դու լավ ես գրում, գիտես նրանք ինչ են ուզում կարդալ: Համ էլ, ի տարբերություն մեզ, ռուսերեն գիտես:

- Լսի այ տղա, Վլադիմիր Վլադիմիրովիչի գլուխը խառն ա, ինչ-որ փեսայի նամակի չի սպասում: Ժամանակ եք գտել ձեր մասին հիշեցնելու: Հիմա ինչ էլ գրեք, չի կարդա: Բայց պարապ էլ մի նստեք: Գրեք, քննադատեք, որ Եվրոպան քանդվում ա, որ իրար չեն օգնում, Ամերիկան անտեր ա թողել: Ասեք, որ այս իրավիճակում բոլորս կարիք ունենք Մոսկվայի ու հատկապես հարգարժան Պուտինի վճռական և աշխարհափրկիչ միջամտության:

- Իսկ էդ նամակում Նիկոլի՞ն քննադատենք:

- Հա, բա էլ ինչի՞ եք գրում: Բլյա, էս նոր սերունդը լրիվ նեդառազումենյայա: Գրեք, իսկ նոտարական թարգմանության փողերը կվերցնեք օբշակից:

- Օկ:

- Օկեյ-մոկեյ չգիտեմ, բայց էս համարով էլ չզանգես: Ռադիոգրամա կուղարկես: Շիֆրի կոդը կլինի Գեղամյանի գրքերից մեկը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6573 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ