...

Գործակալ 00

Գործակալ 00

- Բարև, ձերդ գերազանցություն:

- Բարև, քո արևին կայֆաֆատ ես լինո՞ւմ, դուրդ կգա՞ ասեմ՝ բարև չստացված Իսաև:

- Շեֆ, մի նեղացի, ասի մի քիչ ուրախացնեմ Վատիկանի պադվալներում անցկացրածդ մութ օրերը: Համ էլ, ինչ վատ կլինի՝ դիմի Հռոմի պապին, մեկ ա մոտիկ ես հետը, թող քեզ կարգի կարդինալ: Դրանից հետո առը հա, թե Ինտերպոլը կարողանա քեզ ձերբակալել, իսկ Վատիկանը հանձնի Հայաստանին:

- Դու քո մասին մտածի, ռուսական անձնագիրդ աչքի լույսի նման պահի: Ընդհանրապես, ճիշտ կանես Հայաստանից դուրս հանես, ուղարկի Կադիրովին՝ թող մնա իրա մոտ:

- Այ ցավդ տանեմ, դու դրան լավ չգիտես, անձնագիրս ուղարկեմ մոտը, հենց ընկնեմ նեղը՝ ասեմ հետ ուղարկի, դիմացը լիքը բան կուզի:

- Օրինակ:

- Օրինակ կարող է պահանջել, որ իրեն հանձնենք Քաջարանի պղնձամոլիբդենայինը:

- Չէ, ուրեմն մի ուղարկի, մի անձնագրի համար վարի չենք տալու տարիների քրտինքով ձեռք բերվածը: Լսի, ձև   չունե՞ս էն Գ-ին տեսնելու:

- Մեծ ախպեր, հիմա սաղ Գ են, որ մեկի հետ ես:

- Էլ մի, Գ Խ-ի հետ եմ: Տես դրան, ասա՝ ինչ տաս-չտաս, հանկարծ Յուքոմի իմ փայի վրա պայման չկապես: Էդքան տարի հետույք չենք տվել, Սերժի սֆաթը յոլա տարել, որ հիմա Նիկոլին նվեր տանք:

- Օկ, շեֆ ջան:

- Մյուս անգամ արի շփվենք «Ինձ պետք է այսինչ բանը» ֆեյսբուքյան խմբում: Դու կասես՝ ինձ խոստովանահայր է   պետք, ես կասեմ՝ լսում եմ, որդյակս:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5640 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ