...

Հակապետականը պոզով-պոչով չի լինում

Հակապետականը պոզով-պոչով չի լինում

«Եթե մենք հակապետական ու դավաճան ուժ ենք, ինչո՞ւ էիք մեզ հետ դաշինք կազմել». Մանե Թանդիլյան:

«ՉԻ». Ինչպես ասում են՝ երկաթյա տրամաբանություն: Մեկի հետ պետք է մտերմություն և ընկերություն անես, որ հասկանաս՝ հավատարիմ է, թե՝ դավաճան: Եթե չանես, ինչպես՝ հասկանաս: Դաշինք ասածը տևել է մեկ տարուց մի փոքր ավել: Այն կազմավորվել է 2016 թվականի աշնանը և փլուզվել՝ 2018 թվականի գարնանը: Հենց 2018-ի գարնանը ակնառու դարձավ, որ ԼՀԿ-ն շատ մեծ հակումներ ունի Թանդիլյանի նշած արատների հանդեպ:

Տեսնես՝ ինչո՞ւ երրորդ ռեյխի պարագլուխները գլխի չէին ընկել Նյուրենբերգում այդ տրամաբանությամբ հակադարձել Արևմուտքին և Սովետական միությանը:

Պետք է հարցնեին, եթե մենք հակամարդկային և հակաժողովրդական ուժ էինք, ինչու մեզ հետ դաշինք կազմեցիք Մյունխենում 1938 թվականին, և 1939 թվականին Մոսկվայում կնքեցինք «Ռիբենտրոպ Մոլոտով» պակտը:

ԼՀԿ-ն հակապետական ուժ է, որովհետև սպասարկում է մի քանի հոգու շահերը, որոնք իրենց ամբողջ գործունեության ընթացքում խարխլել են պետականության հիմքերը: Նրանք հիմա էլ են դա անում՝ օգնություն աղերսելով օտար պետություններից Հայատանի ներքաղաքական գործընթացների վրա ազդելու համար: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1696 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ