...

Մինասյանի համակարգիչը կպատասխանի՝ ով է կոռուպցիոները

Մինասյանի համակարգիչը կպատասխանի՝ ով է կոռուպցիոները

«ԼՀԿ-ն հայտարարել է, որ Հայաստանում հաջորդ իշխանությունը լինելու ենք մենք, ուստի կոնսոլիդացիայի կենտրոնը տեսնում ենք հենց մեզ: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. ԼՀԿ-ն այն ուժն է, որին որևէ կերպ չես կարող ահաբեկել, վախեցնել քրեական գործերով, ապօրինի գույքով, թալանով, կոռուպցիայով և այլն»:

Հայտարարության հեղինակը Մանե Թանդիլյանն է:

«ՉԻ». Եվ այս խելքով ու տրամաբանելու ներուժով փորձում են հաջորդ իշխանություն լինել: Ի՞նչ է ասում նախկին հաշվապահը: Մենք մաքուր ենք, առաքինի և այլն: Բայց իշխանության հասնելու համար կմիավորվենք թալանով ու կոռուպցիայով զբաղվածների և արդյունքում քրեական գործերի տակ կռացած ուժերի հետ: Պայմանը մեկն է՝ մեր մաքրամաքուր Մարուքյանը պետք է դառնա վարչապետ:

Այսինքն՝ իշխանության հասնելու ձգտումն ավելի կարևոր է, քան ուղեկիցները, որոնց հետ փորձելու են հասնել բաղձալի նպատակին: Տիկին Թանդիլյան, իսկ գուցե նորից փնտրեք երրորդ ճանապարհ և չքայլե՞ք բռնարարների, դավաճանների ու կոռուպցիոներների հետ: Բացի դրանից, ով ասաց, որ «Լուսավոր Հայաստանին» հնարավոր չէ ահաբեկել: Եվս մեկ անգամ դիտեք Մարուքյանի՝ 2018 թվականի ապրիլին «Առաջին էյեմին» տված հարցազրույցը և կտեսնեք չտեսնված ահաբեկված դեմք: Կտեսնեք, թե ինչպես է վախենում ձեր առաջնորդը Սերժ Սարգսյանի հնարավոր ահաբեկումներից:

Եվ, ի վերջո, պետք չէ հապճեպ գնահատականներ հնչեցնել կոռուպցիայից զուրկ լինելու մասին: Երեկ վերականգնվել են Միքայել Մինասյանի համակարգչի 9000 ֆայլերը, որտեղ կան տվյալներ, թե ում է գումար հատկացրել քաղաքական գործունեություն ծավալելու համար: Մենք չենք պնդում, որ Մինասյանը փող է տվել նաև «Լուսավոր Հայաստանին»: Չգիտենք՝ տվե՞լ է, թե՞ ոչ: Բայց շատ խորամանկ փեսա է Մինասյանը, կարող է՝ չի տվել, բայց նշել է, որ տվել է: Այնպես որ՝ սպասեք ու հապճեպ հայտարարություններ մի արեք: Թող իրավապահ մարմինները հետաքննեն և պարզեն՝ քաղաքական ուժերից ով չի օգտվել Մինասյանի ֆինանսներից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2635 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ