...

Հակաթուրքական վիճակներ

Հակաթուրքական վիճակներ

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը հայտնել է, որ Աթենքում հանդիպել է Հունաստանում Հնդկաստանի դեսպանի հետ, որի ընթացքում ձեռք է բերվել ռազմական համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն:

«ՉԻ». Նկատենք, որ բացի Արցախյան պատերազմից, լարվածության նոր օջախ է հասունանում նաև Էգեյան ծովի մերձակա տարածքներում, որտեղ Թուրքիան ռազմածովային ուժեր է տեղափոխել, Հունաստանն էլ սպառնացել է ուժի դիմել: Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության մտադրությունը վկայում է հունական կողմի հաստատակամությունը՝ ուժային ճանապարհով պաշտպանել իր ջրային տարածքները:

Ու նույն պահին էլ Սաուդյան Արաբիան է հայտարարել թուրքական ապրանքների նկատմամբ լիակատար էմբարգոյի մասին: Չեղարկվել են բազմաթիվ տնտեսական պայմանագրեր, թուրքական ընկերությունների բազմաթիվ գրասենյակներ Արաբիայում փակվում են: Բանը հասել է նրան, որ Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը՝ «Herfy» ընկերությունը, հայտարարել է թուրքական բուրգերից հրաժարվելու և դրա փոխարեն հունական բուրգեր վաճառելու մասին: 

Այսինքն, այս պատերազմական վիճակում պետք է դիվանագիտական ամբողջ հմտությունը կիրառել և փորձել Թուրքիայի դեմ դուրս եկած երկրների հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել, ընդհուպ՝ մինչև ռազմատեխնիկական համագործակցության: Անհավանական է թվում, բայց Սաուդյան Արաբիան էլ կարող է ընդառաջ գալ: Էլ չենք խոսում Հունաստանի և Հնդկաստանի մասին:

«Չորրորդ իշխանություն», թիվ 32, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   826 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ