Փաստաբան Լուսինե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուղղակի հրաշք ա. երկու անձ գիշերով հետապնդել են դատավորին, էդ հետապնդման մասին տեսանյութ են արել ու այդ տեսանյութը հրապարակել են զանգվածային լրատվամիջոցով կամ սոցցանցերով (արդեն չեմ հիշում):
Դրա հիման վրա քրեական գործ ա հարուցվել էդ անձանց դեմ: Քոչարյանի գործով պաշտպաններից մեկը մտել ա առաջին գործի մեջ, որպեսզի ներկայացնի վերոհիշյալ տխրահռչակ երիտասարդներին:
Հիմա Քոչարյանի գործով պաշտպանները եկել են դատավոր Դանիբեկյանին էլի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում ու ասում են, թե քանի որ էն գործով դուք լրիվ ուրիշ անձանց վերագրվող արարքով տուժող եք, իսկ էն գործով մեղադրյալի պաշտպանը էս գործով էլ ա պաշտպան, էս գործի վարույթից պիտի հեռանաք:
Կներեք, բայց սա արդեն լրիվ ՖԱՐՍ ա»:
«ՉԻ». Է՜, հարգելի Լուսինե, սա ֆարս չէ, սա կինո է: Մարիո Պյուզոյի և Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» գրքում ու ֆիլմում դա շատ լավ նկարագրված է. մաֆիոզը տարբեր մարդկանց համար պրոբլեմներ է ստեղծում, հետո նույն այդ մարդկանց խնդրանքով գնում է, իրենց իբր օգնում է, այդ պրոբլեմները լուծում:
Դե, քանի որ Քոչարյանի և նրա շրջապատի մեջ մաֆիոզ մտածելակերպը բավական արմատացած է, մի պրոբլեմ են ստեղծել (իհարկե, իրականում ոչ մի խնդիր չկա, այդ իրենք են այդպես մտածում), հետո գնացել են դատավոր Աննա Դանիբեկյանի մոտ, թե գիտես ինչ կա, սենց պրոբլեմ կա, ու դա լուծելու համար դու պիտի գնաս:
Հանճար են, հանճար: Մենակ թե Քոչարյանին կլպեն: Հետո երևի միջնորդություն կներկայացնեն, որ Աննա Դանիբեկյանի «պրիչոսկեն» շատ նման է 2008թ. մարտի 1-ի գիշերը ոստիկանին հայհոյած մի կնոջ «սանրվածքին» և այդպես մինչև Քոչարյանի բոլոր փողերը չքամեն: Հալալ է: