...

Հանդիպի, որ ի՞նչ անեք

Հանդիպի, որ ի՞նչ անեք

Գերիների և անհետ կորածների հարազատները շարունակում են բողոքի ակցիաները և պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

«ՉԻ»․ Հաշվի առնելով Ալեն Սիմոնյանի հույժ բարետես արտաքինը, նրա հետ հանդիպում պահանջողների ակնհայտ մտադրությունները և իրադարձությունների հետագա զարգացման ամենահավանական սցենարը՝ դա լինելու է ոչ այնքան զուտ հանդիպում, որքան ռոմանտիկ ժամադրություն։ Ծաղիկներ, ընթրիք մոմերի լույսի ներքո և այլն։ Ընդ որում՝ ռոմանտիկ ժամադրության բոլոր ծախսերը պիտի Ալեն Սիմոնյանը հոգա։ Ինքն էլ է, չէ՞, ամիսը լրացուցիչ 250 հազար դրամ ստանում «այլ ծախսերի», այդ թվում՝ ընտրողների հետ հանդիպումների համար։ 

Բայց բուն հանդիպումը, եթե այն կայանա, ոչ մի դեպքում նկարահանել և ցուցադրել չի կարելի։ Նույնիսկ «18+» խորագրով։ Միայն դա էր մնացել՝ հիմա էլ հայտնվենք կենդանիների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների սև ցուցակում։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2655 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ