...

Հարամեցին արձակուրդը

Հարամեցին արձակուրդը

«Հանրապետության նախագահը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, նա բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի, առավել ևս դրա մանրամասների մասին:

Հանրապետության նախագահը համոզված է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»,- ասված է նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:

«ՉԻ». Հետաքրքիր մարդ է Սարգսյանը: Անգամ արտգործնախարարը տեղյակ չէ, թե ինչ է բանակցել Փաշինյանը, իսկ ինքը բողոքում է, որ իրեն չեն տեղեկացրել: Նույնն է, թե հարևանը բողոքի, որ տեղյակ չէ՝ ինչ է կատարվում հարևանի տանը այն դեպքում, երբ տանեցիներն էլ տեղյակ չեն, թե ինչ է անում տան անդամներից մեկը:

Մյուս կողմից՝ եթե այդքան շահագրգիռ էր, թե ինչ է կատարվում հայրենիքում, գուցե դադարեցներ արձակուրդը և վերադառնար հայրենի՞ք: Ի վերջո, ֆորմալ առումով երկրի ղեկավար եք, իսկ թշնամին մտել է ձեր տուն, գուցե մեկ ա՞յլ առիթով զվարճանաք Սկոլկովոյում:

Գոնե հրապարակավ հայտարարի, որ եթե խնդրահարույց հայտարարություն-պայմանագիրը ՍԴ ուղարկելու շանս ունենա, երկար բարակ չի տանի-բերի և անպայման կդիմի ՍԴ: Օնիկի պատմությունը չկրկնվի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   525 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ