...

Հասանք էս օրին

Հասանք էս օրին

ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչու է անտեսվում արցախցու կարծիքը, չէ՞ որ նրանք իրենց չեն տեսնում Ադրբեջանի կազմում, Արցախում հայեր չեն ապրո՞ւմ, պատասխանել է. «Արցախում ապրում են մեր հայրենակիցները, Ջավախքում էլ են ապրում հայեր, Բեյրութում էլ են ապրում հայեր, Գլենդելում էլ, Ավստրալիայում էլ»:

«ՉԻ». Բա, ժողովուրդ ջան, արցախահայերին արդեն գլենդելահայերի հետ են համեմատում: Ու մենք չենք զարմանում: Դե, եթե Արցախը ճանաչել են օտար երկրի մաս, բնականաբար, իրենց համար արցախահայերն էլ օտարերկրացի են:

Իրենք «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռալով իշխանություն են վերցրել, որ հետո ասեն «Արցախը Ադրբեջան է ու վերջ»:

Այս տեմպերով արցախահայերին շուտով գյալմա էլ կասեն: Սրանց ի՞նչ կա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   852 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ