...

Լավ չգիտեք

Լավ չգիտեք

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, հայ-հունգարական բարեկամական խմբի ձևավորման հարցի քննարկման ժամանակ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասել է. «Հայաստանի ու Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը պայմանավորված էր մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու հանգամանքով: Սերժ Սարգսյանը որոշեց, որ ինքը պետք է ՀՀ-ի անունից խզի հարաբերությունները Հունգարիայի հետ: Ի՞նչ կապ ունի Հունգարիայի ժողովուրդը՝ իր ղեկավարի կողմից ընդունված որոշման պատասխանատվության հետ: Ուզում եք ՀՀ-ի անունից ցույց տաք մեր բացասական վերաբերմունքն այդ ակտի՞ն, ցուցաբերեք ղեկավարի նկատմամբ»:

«ՉԻ». Դե, որ այդպես է, Ադրբեջանի հետ վռազ դիվանագիտական հարաբերություններ հաստատեք: Ի՞նչ կապ ունի Ադրբեջանի ժողովուրդն Ալիևի որոշումների, ագրեսիվ գործողությունների, գնդակոծությունների, արցախահայությանը լիակատար շրջափակման մեջ պահելու հետ:

Ուզում եք Հայաստանի անունից Ադրբեջանի գործողությունների հանդեպ մեր բացասական վերաբերմունքը ցույց տաք, ցուցաբերեք ղեկավարի նկատմամբ:

Հը, Գուրգեն Արսենյան, կանե՞ք այդպես: Գուցե մտածեք, որ Հունգարիայի ղեկավարը պետություն է ներկայացնում, հետևաբար նրա որոշումները պետության որոշումներ են: 

Գուրգեն Արսենյանի տրամաբանությամբ, Հայաստանի գլխավոր դատախազությունը պետք է քրեական գործ հարուցեր Հունգարիայի ղեկավարի հանդեպ, երևի հետախուզում հայտարարեր ու դրանով վերաբերմունք ցուցաբերեր նրա նկատմամբ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   552 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ