...

Ռուսո տուրիստո, օբլիկո մորալե

Ռուսո տուրիստո, օբլիկո մորալե

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը հաստատել է այն լուրերը, որ իրեն կարող են ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակել:

«ՉԻ». Սա մոտավորապես նույնն է, որ Անդրանիկ Թևանյանին նշանակեն ԱՄՆ-ի դեսպան, Արմեն Ռուստամյանին՝ Թուրքիայի դեսպան, Արամ Զավենիչին՝ Բելառուսի, Մարինա Խաչատրյանին էլ՝ Հոլանդիայի կամ որևէ այլ 5G-ոտ երկրի: 

Հիշեցինք, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք այս կամ այն երկրում դեսպան էին նշանակում գործարարների, որոնք ոչ Հայաստանի, ոչ քաղաքականության, ոչ էլ առավել ևս դիվանագիտության հետ որևէ կապ չունեին: Մեկը շինարարական բիզնես ուներ, մյուսը մեքենաներ էր ներկրում, էն երրորդն ընդհանրապես դիվանագիտական համարանիշների առք ու վաճառքով էր զբաղվում, ու նրանց նշանակում էին դեսպաններ, որ բիզնեսը ծաղկեցնեին:

Հիմա, Արսենյանին Ռուսաստանում Հայաստանի դեսպան նշանակելու մտադրությունը մենակ դրանով կարելի է բացատրել: Ռուսաստանի հանդեպ բարյացկամությամբ աչքի չի ընկնում, հաճախ է քննադատում, ի վերջո, այն ուժի ներկայացուցիչ է, որի օրոք Ռուսաստանի հետ հարաբերությունները զրոյական նշաձողից էլ ցածր են: Մնում է բիզնեսը: Բա ուրիշ ի՞նչ մտածենք: Որ որպես տուրի՞ստ է գնում: Չնայած....

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   522 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ