...

Հավատում ենք, պարոն Փաշինյան

Հավատում ենք, պարոն Փաշինյան

«Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են այնպես, որ դրանք վիճարկելու առիթ չլինի»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

«ՉԻ». Բացառիկ դեպք է. ամբողջովին հավատում ենք Փաշինյանի խոսքին ու հավաստիացումներին:

Այնպիսի ընտրություններ կկազմակերպի, այնպիսի ուժեր կհաղթեն, որ կկորչի անգամ դրանք վիճարկելու ցանկությունը և իմաստը: Եթե Քոչարյանը հաղթի՝ ի՞նչ իմաստ ունի դիմել ՍԴ կամ դուրս գալ փողոց՝ պայքարի: Առաջին դեպքում՝ փառահեղ ՍԴ-ն կպարզի, որ որևէ խախտում չի եղել, իսկ երկրորդ դեպքում՝ նոր Մարտի 1 կանի, միևնույն է՝ չի պատժվելու:

Այնպես որ՝ այս անգամ Փաշինյանն անկեղծ է. նախադեպը չունեցող ընտրություններ են անցկացնելու, Սերժի ու Միշիկի անցկացրած ընտրությունները դրա դիմաց մանկական խաղ են թվալու:

Կասեք՝ եթե պատրաստվում է իշխանությունը տալ, ապա ինչո՞ւ հրաժարական չտվեց ու իշխանությունը չհանձնեց Քոչարյանի մարիոնետին: «Ընտրություններով» ժողովրդին հաղթելը մի ուրիշ տեսակ հաճույք կպատճառի սեփական հայրենակիցներին մի ուրիշ տեսակ ատող «խեռոսին»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   958 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ