...

Հայկական ռադիոյի Քոչարյանը

Հայկական ռադիոյի Քոչարյանը

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու կոչով հանդես եկած մշակույթի 60 գործիչներից շատերը հերթով հայտարարում են, որ ոչինչ էլ չեն ստորագրել: Մասնավորապես, Աշուղ Ոսկեհուրը հայտարարել է. «Իմ անունն արդեն չկա ցուցակում, ես պահանջել եմ հանել այն»:

«ՉԻ». Սա լրիվ անեկդոտը դարձավ. հայկական ռադիոյին հարցնում են՝ ճի՞շտ է, որ մշակույթի 60 գործիչ Քոչարյանին ազատ արձակելու կոչով են դիմել:

Հայկական ռադիոն պատասխանում է. «Ասում է՝ ճիշտ է, բայց ոչ թե 60, այլ՝ 6, և ոչ թե մշակույթի գործիչ, այլ՝ թաղապետարանի, և ոչ թե Քոչարյանին, այլ՝ Գևորին, և ոչ թե ազատ արձակել, այլ՝ մեքենան այլ տեղ կայանել»:

Հիմա սրանցն է: 60 էր, արդեն 30-ը մնաց, մի մասը սրանց հայհոյում ու անիծում է՝ իրենց անունները մխտռելու համար: Մեծ հաշվով, քոչարյանականներն այլ բանի ընդունակ չեն, բացի կեղծելու ու մարդկանց մոլորեցնելու փորձերից: Այդքան միլիոններ են թափում, արդյունքում միայն անեկդոտի առարկա են դառնում:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1171 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ