...

Հայու գենը, Դենի կայֆը

Հայու գենը, Դենի կայֆը

«Հուսով եմ, որ մենք ամբողջությամբ կկործանենք Ադրբեջանը և, հուսով եմ՝ կջնջենք նրանց երկրի երեսից։ Հիանալի կլիներ»,- նշել է «Պոկերի արքա» տիտղոսը կրող, բիզնեսմեն, պրոդյուսեր և վերջապես միլիոնատեր Դեն Բիլզերյանը, որն առաջին անգամ այցելել է Երևան։ 

Բիլզերյանի այս հայտարարությունը ակտիվորեն այս պահին էլ տարածվում է սոցիալական մեդիայում, ինչն ուղեկցվում է ռազմահայրենասիրական գոռում-գոչյուններով։ Մինչև մերոնք էքստազի մեջ ընկած Դենի ցավը տանեն, Դենը կվերադառնա իր առօրյա կայֆերին՝ մարմնավաճառների հետ ժամանակ անցկացնելով պոռնո մատերիալների թողարկմանը, զենքերի սեփական հսկայական կոլեկցիայի համալրմանը, մղոններով ձգվող մարիխուաննայի դաշտերից հավաքած բերքի իրացմանը և այս տիպի այլ գործերի։ Ինքնաթիռ նստելու պահին էլ արդեն մոռացած կլինի՝ ինչ է ասել, իսկ նրա ցավը տանողները դեռ երկար կմնան օդերում։ 

Գոհար Վեզիրյան 

 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   11779 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ