...

Հերոսական մարտերից հետո

Հերոսական մարտերից հետո

Սա Տիգրանյան փողոցն է, որը հայտնի է որպես «կարտոշկի» փողոց: Ինչպես տեսնում եք, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հերոսական գործողություններից հետո փողոցում տարիներ շարունակ գործող տաղավարները դատարկ են: 

Էն օրվանից այստեղ կարտոֆիլ, կաղամբ, սոխ, միրգ չեն վաճառում: Մարդիկ չեն ցանկանում այստեղ ապրանք վաճառել, վախենում են, որ Հովիկ Աղազարյանը էլի կգա, մի բան կմոգոնի, վաճառողներին կտանեն քաղմաս, կձերբակալեն:

Հիմա մենք Հովիկ Աղազարյանին մի հատ թաքուն բան ասենք. դե, քանի որ ինքը ղզղնում է, երբ մայթերը գրավված է տեսնում, ուրեմն, պրն Աղազարյան, այ էս նույն փողոցում, էս տաղավարներից մի հարյուր մետր ներքև, հենց հետիոտների համար նախատեսված վայրում խնձոր են վաճառում: Հենա, հենա, տեսնո՞ւմ եք: Այսինքն՝ հաստատ տեսել է, ամեն օր այդ կողմերով է գնում-գալիս, բայց երևի խնձորի մաֆիայի վրա ուժը չի պատում: Դե ձեզ տեսնենք: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   9990 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ