...

Հերթով դատի են տալիս

Հերթով դատի են տալիս

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատի է տվել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին՝ պահանջելով զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել և փոխհատուցել վնասը։

Իր հերթին Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

«ՉԻ». Մեծ հաշվով, սա այս մարդկանց անցած կենսագրության տրամաբանական շարունակությունն է: 20 տարի տրորել են երկրի արժանապատվությունը և պատիվը, 20 տարի բոլորին հայհոյել՝ ընդդիմության հասցեին ամենակեղտոտ զրպարտություններ ու ստեր տարածելով, 20 տարի անպատիժ երկիրը ասպատակելով՝ Վանոյի ասած, ու հիմա պարզվում է, որ մարդկանց խոշտանգելու, կրակելու, նստեցնելու հնարավորություն չունեն:

Մնում է դատի տալ. դրա համար և՛ ժամանակ ունեն, և՛ տոննաներով փաստաբան վարձելու ռեսուրս: 

Այո, նրանց արժանապատվությունը նվաստացած է. ո՞վ է տեսել, որ մի բարևի համար մարդ սպանեն, ու դա մատի փաթաթան դարձնեն: Լսված բա՞ն է, որ մարդու գլխին հարվածեն, վնասվածք հասցնեն, ու դրա համար քրեական պատասխատվության ենթարկվեն: Այս մարդիկ ամբողջ կյանքում անպատժելիության սինդրոմով են տառապել, իրենց համարել անձեռմխելի, միայն իրենց մենաշնորհն են համարել բոլորին ծաղրել, վիրավորել, անել այն ամենը, ինչ սիրտն է ցանկանում:

Մյուս կողմից՝ լավ են անում: Երկու տարի դատական համակարգը չբարեփոխելու, ազարյաններին ու մնացականյաններին թողնելու արդյունք է, որ սրանք պատասխանատվության չենթարկվելու փոխարեն շարունակում են գործել այնպես, ինչպես իրենց իշխանության տարիներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1545 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ