...

Հեշտ ու համեղ. Բանջարեղենային ռագու

Հեշտ ու համեղ. Բանջարեղենային ռագու

Ո՞ր խոհանոցում բանջարեղենային ռագու չկա. ֆրանսիացիների մոտ ռատատույն է, իտալացիների մոտ՝ կապոնատան, իսկ իսպանացիների մոտ՝ պիստոն: 

Իսպանացիների բանջարեղենային ռագուն՝ պիստոն, պատրաստում են ինչպես ամռանը, այնպես էլ՝ ձմռանը, ուտում են ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում, նրա մեջ տարբեր բանջարեղեններ են օգտագործում՝ կախված սեզոնից: Մի խոսքով, այն ունիվերսալ ուտեստ է:

Բաղադրիչները

  • 8-10 միջին չափի, հասած լոլիկ
  • 3 միջին չափի քաղցր տաքդեղ
  • 2 ոչ մեծ դդմիկ կամ ցուկինի
  • 3 միջին չափի բադրիջան
  • 5 միջին չափի գլուխ սոխ
  • 100 մլ ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը 

  1. Տաքդեղները մաքրեք սերմերից, խորանարդաձև կտրատեք: Նույն ձևով կտրատեք նաև դդմիկն ու բադրիջանը (կարող եք դրանք մաքրել կեղևից կամ թողնել կեղևով՝ ըստ ճաշակի):
  2. Լոլիկների վրա եռացրած ջուր լցրեք, հետո՝ սառը ջուր: Լոլիկների կեղևը հեռացրեք, միջուկները միջին չափի կտրատեք: Կտրատեք նաև սոխը:
  3. Մեծ թավայի մեջ ձիթապտղի ձեթ լցրեք, միջին կրակի վրա տապակեք բոլոր բանջարեղենները, բացի լոլիկից: Այն ավելացրեք 10-15 րոպե հետո: Ավելացնելուց հետո կրակը թուլացրեք:
  4. Բանջարեղենը շոգեխաշեք թույլ կրակի վրա, մինչև սոուսը խտանա՝ մոտ 30 րոպե: Աղ ու պղպեղ արեք, խառնեք: 
  5. Մատուցեք տաք կամ սառը վիճակում:

Խորհուրդ: Այս ռագուն պարտադիր չէ մատուցել մսի հետ, այն կարող է նաև ինքնուրույն ուտեստ լինել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1363 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ