...

Հեշտ ու համեղ. Ձկնապուր

Հեշտ ու համեղ. Ձկնապուր

Ձկնապուր որտեղ ասես, որ չեն պատրաստում՝ Ֆրանսիայում և Իտալիայում, Իսպանիայում ու Հունաստանում: Ծովային երկար սահման ունեցող Ալժիրն էլ բացառություն չէ: Ալժիրյան ապուրի յուրահատկությունն այն է, որ մատուցելուց առաջ այն լավ հարում են՝ վերածելով խիտ ու բուրումնավետ կրեմի:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 700 գ ձուկ
  • 3 բաժակ ձկան արգանակ կամ ջուր
  • 2 կարտոֆիլ
  • 3 ճյուղ նեխուր
  • 1 միջին չափի գլուխ սոխ
  • 2 պճեղ սխտոր
  • 400 գ կտրտած լոլիկ՝ սեփական հյութի մեջ
  • 3 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 1 թ.գ. աղացած կարմիր պղպեղ
  • մի պտղունց քրքումի թելիկ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • մաղադանոս՝ մատուցելու համար

Պատրաստման եղանակը

  1. Սոխը մաքրեք ու մանր կտրատեք: Մաքրեք ու մանր կտրատեք կարտոֆիլն ու նեխուրը: Սխտորը դանակի կոթով ճզմեք, ապա մաքրեք ու մանրացրեք:
  2. Հաստ հատակով կաթսայի մեջ տաքացրեք ձեթը, լցրեք սոխն ու միջին ուժգնության կրակի վրա 5 րոպե տապակեք:
  3. Սոխին ավելացրեք սխտորը, նեխուրը և լոլիկները՝ իր հյութի հետ մեկտեղ: Երբեմն-երբեմն խառնելով՝ 10 րոպե շոգեխաշեք:
  4. Ավելացրեք քրքումի թելիկները, աղացած կարմիր պղպեղը, կարտոֆիլը, եռացրած արգանակը կամ ջուրը, ևս 10 րոպե պատրաստեք:
  5. Ձկան փափկամիսը ոչ մեծ կտորներով կտրատեք: Կտրտած ձուկն ավելացրեք ապուրին, կափարիչի տակ 7-10 րոպե եփեք:
  6. Ապուրը հարեք բլենդերով, մինչև միատարր զանգված ստանալը, աղ ու պղպեղ արեք, մատուցեք՝ վրան լցնելով կտրտած մաղադանոսը:

Խորհուրդ: Եթե ձկան կրեմ-ապուրի գաղափարը ձեր սրտով չէ, պատրաստեք այսպես. ապուրից հանեք ձկան պատրաստի կտորները, բանջարեղենը բլենդերով հարեք, լցրեք ափսեների մեջ՝ դրանց մեջ տեղադրելով ձկան կտորները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   632 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ