...

Հեշտ ու համեղ. Գազարով աղցան

Հեշտ ու համեղ. Գազարով աղցան

Աֆրիկյան խոհանոցում գազարով աղցանի մի քանի տարբերակ կա՝ ինչպես եփած գազարից, այնպես էլ՝ հում:

Ստորև ներկայացված գազարի աղցանը շատ հայտնի է Ալժիրում և հիանալի համադրվում է համեմունքներով պատրաստված մսով ուտեստների հետ: Պարզապես պետք է հյութալի, քաղցր ու համեղ գազար ընտրել, հակառակ դեպքում աղցանը չի ստացվի:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 500 գ գազար, ցանկալի է՝ մանր
  • 3 պճեղ սխտոր
  • կես կիտրոնի հյութ
  • 3-4 ճյուղ մաղադանոս կամ անանուխ
  • 1/2 թ. գ. կայենյան պղպեղ (кайенский перец)
  • 1/2-1 թ. գ. զիրայի սերմեր
  • մի փոքր շաքարավազ, ցանկալի է՝ շագանակագույն
  • ծովի խոշոր աղ

Պատրաստման եղանակը

  1. Զիրան լցրեք չոր թավայի մեջ, դրեք միջին ուժգնության կրակի վրա, խառնելով՝ 1-2 րոպե բովեք: Երբ համեմունքի բույրը զգաք, վերցրեք կրակից:
  2. Զիրային ավելացրեք աղն ու կայենյան պղպեղը, տրորեք, վերածեք փոշու:
  3. Մաքրեք սխտորն ու գազարը: Գազարը բաժանեք չորս մասի, եթե մեծ գազարներ են, ավելի շատ մասերի բաժանեք:
  4. Կտրտած գազարը սխտորի, շաքարավազի ու մի փոքր աղի հետ լցրեք եռացող ջրի մեջ ու 15 րոպե եփեք:
  5. Պատրաստի գազարը թողեք քամվի, չորացրեք, տեղադրեք ափսեի մեջ, համեմեք: Եփած սխտորը նույնպես կարող եք կտրտել ու որպես համեմունք օգտագործել:
  6. Թողեք 15 րոպե հովանա, վրան կիտրոնի հյութ և մանրացրած մաղադանոս կամ անանուխ լցրեք:

Խորհուրդ: Աղցանի տոնական տարբերակի համար կարող եք գազարի հետ միասին հում բազուկ օգտագործել և համեմել նարնջի հյութով ու անանուխով:

«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ