...

Քաղցր ու համեղ. Կարկանդակ «Ֆրեգոլոտա»

Քաղցր ու համեղ. Կարկանդակ «Ֆրեգոլոտա»

Այս կարկանդակն այնքան էլ գայթակղիչ տեսք չունի, բայց թող դա ձեզ մտավախության մեջ չգցի. այն իրականում շատ համեղ է: Նրա բաղադրատոմսը ծնվել է 20-րդ դարի սկզբում, իտալական Կաստելֆրանկո-Վենետո քաղաքի հին ռեստորաններից մեկում՝ «Դզիդզոլայում»: Այդ ռեստորանը մինչ օրս էլ կա, և նրանում քաղցրավենիքի փոքրիկ խանութ է գործում, որտեղ էլ վաճառում են «Ֆրեգոլոտաները»: 

Այս կարկանդակը հեշտ է պատրաստել նաև տնային պայմաններում:

Բաղադրիչները
4-6 բաժնի համար

  • 200 գ չբոված նուշ
  • 200 գ ալյուր
  • 1 բաժակ շաքարավազ
  • 2 ձվի դեղնուց
  • 2 ճ.գ. յուղոտ սերուցք
  • մի փոքր աղ
  • կարագ

Պատրաստման եղանակը

  1. Մաքրեք նուշը: Չորացրեք ու 3 ճ.գ. շաքարավազի հետ հարեք, մանրացրեք բլենդերի մեջ:
  2. Ալյուրից բլուր արեք, կենտրոնում անցք բացեք, մեջը լցրեք փշուրների վերածված նուշը, աղը, դեղնուցները, մնացած շաքարավազն ու սառը սերուցքը: Պատառաքաղով արագ խառնեք այնպես, որ փշուրների նմանվող զանգված ստանաք:
  3. Տապակը պատեք կարագով, խմորը հարթ շերտով լցրեք վրան և ձեռքով սեղմեք հատակին այնպես, որ խմորի հաստությունը 1 սմ-ից ավել չլինի: Կարկանդակը 30 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  4. Թխելուց հետո կարկանդակը թողեք տապակի մեջ հովանալու:

Մատուցեք սառը վիճակում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 12, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ