Ժամանակին այս տապակած փոքրիկ կարկանդակներն Իտալիայում թխում էին միայն Բարեկենդանի տոնին: Նրանց անվանումը crosta բառից է, ինչը նշանակում է «խրթխրթան կեղև»: Եվ չնայած այս կարկանդակները տապակած են, բայց թեթև են ու բերանի մեջ հալվում են: Կարող եք շատ ուտել՝ առանց ստամոքսում ծանրության զգացում ունենալու:
Իտալական Տրենտինո Ալտո Ադիջեում ներկայումս կրոստոյները վաճառում են հատուկ խանութներում՝ տարվա ցանկացած եղանակի: Դրանք նույնիսկ յուրատեսակ ֆասթֆուդի են վերածվել:
Բաղադրիչները
6 բաժնի համար
- 300 գ ալյուր
- 300 գ թարմ սպիտակ սունկ
- 70 գ կարագ
- 1 բաժակ կաթ
- 1 պճեղ սխտոր
- մաղադանոսի փոքրիկ փունջ
- աղ
- կարագ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակը
- Փափկացրեք 40 գ կարագը: Ալյուրը լցրեք սեղանին, բլուրի վերածեք, մեջտեղում անցք արեք, մեջը լցրեք փափկացրած կարագը, կաթն ու աղը: Հարթ խմոր հունցեք: Փաթաթեք այն կերակրի թաղանթով ու 1 ժամով տեղադրեք սառնարանում:
- Միջուկի համար մաքրեք սունկը, ոչ մեծ կտորներով կտրատեք: Սխտորը դանակի բութ ծայրով ճզմեք, հետո մաքրեք ու կտրատեք: Մաղադանոսը մանր կտրատեք: Միջին ուժգնության կրակի վրա թավայի մեջ հալեցրեք մնացած կարագը, նրա մեջ մոտ 30 վրկ տապակեք սխտորը: Ավելացրեք սունկը, կրակն ուժեղացրեք և ևս 10 րոպե տապակեք:
- Աղ արեք ու վրան լցրեք կտրտած մաղադանոսը: Հովացրեք:
- Խմորը կիսեք և երկու բարակ շերտ բացեք: Առաջինի վրա մաս-մաս լցրեք միջուկը, ծածկեք խմորի երկրորդ շերտով, մատներով սեղմեք այնտեղ, որտեղ միջուկ չկա: Դանակով առանձնացրեք ուղղանկյունաձև կրոստոյները:
- Խորը թավայի մեջ տաքացրեք տապակելու համար նախատեսված կարագը և դրանում տապակեք կրոստոյները մինչև ոսկեգույն երանգ ստանալը՝ մոտ 3-4 րոպե: Պատրաստի կարկանդակները տեղադրեք անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի:
Մատուցեք տաք վիճակում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 6, 2021
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Պիտակներ