...

Հեշտ ու համեղ. Խոզի միս՝ ֆլորենցյան ձևով

Հեշտ ու համեղ. Խոզի միս՝ ֆլորենցյան ձևով

Ֆլորենցիայի բնակիչները այս ձևով պատրաստված խոզի միսն անվանում են arista: 1439 թվականին Ֆլորենցիայի քաղաքապետ Կոզիմո Ավագը (նշանավոր Լորենցո Մեդիչիի պապը) համոզում է Հռոմի պապին հռոմեական և հունական եկեղեցիների մայր տաճարը Ֆերարա քաղաքից Ֆլորենցիա տեղափոխել (Ֆերարայում ժանտախտի համաճարակ էր): 

Տոնական ճաշկերույթի ժամանակ խոզի միս են մատուցում՝ պատրաստված հին ֆլորենցյան ձևով: Հույն վանահայր Վիսարիոնը, ուտեստը փորձելուց հետո հիացած բղավում է՝ «արիստոս, արիստոս» (ինչը հունարենից թարգմանաբար նշանակում է «ամենալավը»): Այդ օրվանից ուտեստը անվանում են Արիստա:

Բաղադրիչները
4-6 բաժնի համար

  • 900 գ խոզի փափուկ միս՝ մեկ կտորով
  • 2 պճեղ սխտոր
  • 2 ճյուղ հազրեվարդ (розмарин)
  • 1/2 բաժակ սպիտակ չոր գինի
  • 4 ճ. գ. ձիթապտղի ձեթ
  • խոշոր աղ
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Սխտորը մաքրեք ու մանրացրեք: Մանր կտրտեք հազրեվարդի տերևները: Սխտորն ու հազրեվարդը լցրեք պնակի մեջ, ավելացրեք աղն ու սև պղպեղը, տրորեք:
  2. Խոզի մսի վրա դանակի սուր ծայրով անցքեր արեք և լցոնեք սխտորի ու հազրեվարդի խառնուրդով: Խոզի միսը բոլոր կողմերից պատեք աղով ու պղպեղով:
  3. Խորը և ջերմադիմացկուն կոթով թավայի մեջ տաքացրեք ձեթը: Ուժեղ կրակի վրա բոլոր կողմերից տապակեք խոզի միսը մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Մսի վրա լցրեք գինին, թողեք՝ գոլորշիանա:
  4. Թավան 1 ժամ 20 րոպեով կամ 1 ժամ 30 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ՝ անընդհատ վրան լցնելով եփելու ընթացքում մսից դուրս եկող հեղուկը:
  5. Պատրաստի խոզի միսը կտրատեք և տեղադրեք մեծ ափսեի մեջ:
  6. Ֆլորենցյան եղանակով պատրաստված խոզի միսը կարող եք մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

Խորհուրդ: Եթե ջերմադիմացկուն կոթով թավա չունեք, կարող եք օգտագործել սովորականը: Միայն թե ջեռոցում տեղադրելուց առաջ կոթը փաթաթեք մի քանի շերտ փայլաթիթեղով:

«Չորրորդ իշխանություն», թիվ 8, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ