Իտալացիներն ասում են, որ տապակած վիճակում համեղ է ամեն ինչ, նույնիսկ՝ օդը:
Այս քաղցր, տապակած ռավիոլիները սովորաբար պատրաստում են Բարեկենդանի օրերին:
Բաղադրիչները
20 հատի համար
- 100 գ ալյուր
- 1 ձու
- 20 գ կարագ
- 1 թ. գ. շաքարավազ
- մի փոքր աղ
- կարագ՝ տապակին քսելու համար
- շաքարի փոշի՝ մատուցելու համար
Միջուկի համար
- 250 գ ռիկոտա պանիր
- 50 գ դառը շոկոլադ (70 տոկոս կակաո)
- 2 ճ. գ. վանիլային շաքարի փոշի
- 1 ճ. գ. մուգ ռոմ
- մի փոքր աղացած դարչին
Պատրաստման եղանակը
- Խմորի համար ալյուրը լցրեք թասի մեջ: Ձվի դեղնուցն առանձնացրեք սպիտակուցից: Սպիտակուցը դրեք մի կողմ, հետո պետք է գալու:
- Հալեցրեք, հետո մի քիչ հովացրեք կարագը: Դեղնուցը խառնեք 30 մլ տաք ջրի և աղի հետ, ապա ավելացրեք կարագն ու շաքարավազը և էլաստիկ, մատներին չկպչող խմոր հունցեք: Խմորը գունդ արեք, փաթաթեք կերակրի թաղանթի մեջ, 30 րոպե թողեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
- Միջուկի համար մանր կտրատեք շոկոլադը: Ռիկոտան անցկացրեք քամիչի միջով, ավելացրեք վանիլային շաքարավազը, ռոմն ու դարչինը և արագ խառնեք:
- Խմորը երկու մասի բաժանեք, յուրաքանչյուրը երկար ուղղանկյունաձև բացեք ալյուր ցանած սեղանի վրա:
- Աչքաչափով խմորները 10 մասի բաժանեք: Մասերի սահմանները դանակով թեթև գծեք: Յուրաքանչյուր մասի վրա մեկական գդալ միջուկ տեղադրեք, խմորի ազատ ծայրերին քսեք ձվի սպիտակուցը և ծածկեք միջուկը:
- Ձեռքով սեղմեք-առանձնացրեք ռավիոլիները, հետո դանակով կտրեք-առանձնացրեք:
- Թավայի մեջ տաքացրեք կարագը, մաս-մաս տապակեք դրանք երկու կողմից մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
- Պատրաստի ռավիոլիները տեղադրեք անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի: Մատուցեք՝ վրան շաքարի փոշի ցանած:
Խորհուրդ: Ռավիոլիների համար որպես միջուկ կարելի է օգտագործել ոչ միայն ռիկոտան, այլև մուրաբա, շոգեխաշած խնձոր ու չիր: Առողջ սնվելու սիրահարներին առաջարկում ենք ռավիոլին ջեռոցում թխել: Ռիկոտա պանիրը կարելի է փոխարինել ոչ շատ յուղոտ կաթնաշոռով:
«Չորրորդ իշխանություն», թիվ 7, 2021