...

Հեշտ ու համեղ. Ձվածեղ՝ մոցարելա պանրով

Հեշտ ու համեղ. Ձվածեղ՝ մոցարելա պանրով

Պատրաստեք իտալական խոհանոցի այս հասարակ, բայց շատ համեղ ուտեստը՝ մոցարելա պանրով ձվածեղը: 

Բաղադրիչները

  • 4 ձու
  • 100 գ մոցարելա պանիր
  • 2 ճ.գ. պարմեզան պանիր
  • 3 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • աղ
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Խոշոր քերիչով քերեք մոցարելա պանիրը: Թավայի մեջ տաքացրեք ձեթը, լցրեք քերած պանիրը, սպասեք, մինչև այն հալվի:
  2. Ձվերը կոտրեք անմիջապես հալած պանրի վրա, աղ ու պղպեղ արեք: Թավան 4-5 րոպե թողեք միջին ուժգնության կրակի վրա:
  3. Ձվածեղի վրա քերած պարմեզան, աղ ու պղպեղ արեք: 

Մատուցեք տաք վիճակում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1103 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ