...

Հեշտ ու համեղ. Գունավոր մակարոնով աղցան

Հեշտ ու համեղ. Գունավոր մակարոնով աղցան

Գունավոր մակարոն ալլա-կեկան ավանդական հռոմեական ամառային ուտեստ է: Շատ հաճախ այն սառը վիճակում են օգտագործում՝ որպես աղցան:

Աղցանը սկսեք պատրաստել մատուցելուց 2-3 ժամ առաջ:

Բաղադրիչները

  • 300 գ կարճ գունավոր մակարոն
  • 200 գ մոցարելա պանիր
  • 200 գ չերրի լոլիկ
  • 2 ճյուղ ռեհան
  • 3 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Մակարոնը եփեք տուփի վրա մատնանշված ձևով, բայց մի փոքր կիսաեփ թողեք, մի թողեք, որ շատ փափկի:
  2. Ջրի մեջ մի փոքր ձիթապտղի ձեթ ավելացրեք. այն կօգնի, որ մակարոններն իրար չկպչեն ու համ կհաղորդի:
  3. Մոցարելա պանիրը կտրտեք օղակաձև կամ քառակուսիների ձևով:
  4. Չերրի լոլիկները չորս մասի բաժանեք, ռեհանի ճյուղերը ձեռքով մասնատեք կամ հենց այդպես մեծ ճյուղերով էլ թողեք (ցողունները բոլոր դեպքերում հեռացրեք), ավելացրեք մոցարելան, աղ ու պղպեղ արեք, լցրեք ձեթն ու խառնեք:
  5. Ավելացրեք տաք մակարոնը, մեկ անգամ էլ խառնեք, 2-3 ժամով տեղադրեք սառնարանում:

Խորհուրդ: Այս աղցանը պատրաստելու մի քանի տարբերակ կա: Կարող եք նրան նաև խոշոր կտրտած սխտոր ու չոր խնկածաղիկ ավելացնել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1235 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ