...

Հեշտ ու համեղ. Մսով և խոզապուխտով էմպադա

Հեշտ ու համեղ. Մսով և խոզապուխտով էմպադա

Այս կալորիական ու հագեցնող կարկանդակը շատ հայտնի է Պորտուգալիայում, հատկապես՝ Լամեգու քաղաքում, որտեղ այն վաճառում են համարյա բոլոր բիստրոներում ու մատուցում, իհարկե, պորտուգալական կարմիր գինով:

Ուտեստը սկսեք պատրաստել մատուցելուց 4 ժամ առաջ:

Բաղադրիչները

  • 500 գ ալյուր
  • 250 գ խոզի ճարպ
  • 20 գ թարմ խմորիչ
  • 1 ձու

Միջուկի համար

  • 500 գ ոչ յուղոտ խոզի միս
  • 100 գ խոզապուխտ
  • 100 գ պապրիկայով համեմված խոզի մսի խճողակ
  • 3 միջին չափի կարմիր քաղցր տաքդեղ
  • 2 պճեղ սխտոր
  • 100 մլ ձիթապտղի ձեթ
  • աղ 
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Խմորիչը լուծեք 1,5 բաժակ տաք (38-40 աստիճան ցելսիուս) ջրի մեջ, 10 րոպե թողեք: Ապա խառնեք ալյուրի կեսի հետ, ծածկեք սրբիչով, 2 ժամ թողեք, թող խմորը բարձրանա:
  2. Քանի դեռ թթխմորը բարձրանում է, պատրաստեք միջուկը: Տաքդեղները լավ խորովեք ջեռոցում, 10 րոպեով տեղադրեք հերմետիկ փաթեթում, ապա մաքրեք կեղևից ու սերմերից, բարակ շերտերով կտրատեք:
  3. Խոզի միսը կտրատեք փոքր քառակուսիների ձևով, իսկ խոզապուխտը՝ բարակ շերտերով:
  4. Մաքրեք ու կտրտեք սխտորը: Թավայի մեջ տաքացրեք ձեթը, սխտորը 30 վրկ տապակեք: Ապա ավելացրեք խոզի միսը, խոզապուխտն ու խոզի մսի խճողակը, միջին ուժգնության կրակի վրա 10 րոպե տապակեք: Ավելացրեք տաքդեղը, ևս 5 րոպե տապակեք: Համեմեք աղ ու պղպեղով: Վերցրեք կրակի վրայից, թողեք հովանա:
  5. Բարձրացած խմորին ավելացրեք ալյուրի մյուս կեսը: Խմորին ավելացրեք խոզի ճարպը, լավ հունցեք: Խմորից գունդ արեք, սրբիչով ծածկեք, 30-40 րոպե թողեք, թող բարձրանա:
  6. Խմորի 2 մասի բաժանեք, բացեք դրանք, մեկը 32-34 սմ տրամագծով, մյուսը՝ 26-28 սմ: Մի փոքր խմոր թողեք զարդարելու համար:
  7. Մեծ տրամագծով խմորը տեղադրեք կլոր տապակի մեջ, վրան լցրեք միջուկը, ծածկեք փոքր տրամագծով խմորով: 
  8. Խմորի ծայրերը միացրեք՝ պարանի տեսք տվեք: Խմորի մնացած մասով զարդարեք կարկանդակի մակերեսը, հարած ձուն քսեք վրան, պատառաքաղով մի քանի տեղից ծակծկեք:
  9. Տապակը 25-30 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում, մինչև կարկանդակը ոսկեգույն երանգ ստանա:

Խորհուրդ: Վերը նշվածը միայն միջուկի մեկ տարբերակն է: Որպես միջուկի բաղադրիչներ ըստ ճաշակի կարող եք հավի ու ճագարի միս, բանջարեղեն օգտագործել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1437 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ