...

Քաղցր ու համեղ. Բրնձի և ցորենի ալյուրից կեքսեր

Քաղցր ու համեղ. Բրնձի և ցորենի ալյուրից կեքսեր

Այս պորտուգալական կեքսերը «երբ պետք է արագ ու համեղ» շարքից են: Բրնձի ալյուրը խմորին թեթևություն է հաղորդում՝ չնայած օգտագործվող կարագի մեծ քանակին:

Բաղադրիչները
10-12 հատի համար

  • 100 գ բրնձի ալյուր
  • 100 գ ցորենի ալյուր
  • 200 գ շաքարավազ
  • 200 գ կարագ և մի փոքր էլ տապակին քսելու համար
  • 5 ձու
  • 1 կիտրոն
  • 1 ճ.գ. վանիլային շաքարավազ
  • 1 թ.գ. փխրեցուցիչ
  • մի փոքր աղ

Պատրաստման եղանակը

  1. Կարագը փափկացրեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Ձվերի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացրեք: Կարագը սովորական և վանիլային շաքարավազի հետ հարիչով հարեք մինչև փքուն զանգված ստանալը:
  2. Դեղնուցները հատիկ-հատիկ ավելացրեք՝ շարունակելով հարելը: Ալյուրի երկու տեսակներն ու փխրեցուցիչը խառնեք իրար: Կիտրոնի կեղևը մանր քերիչով քերեք, ապա ալյուրն ու կիտրոնի կեղևն ավելացրեք կարագի մեջ: Խառնեք մինչև միատարր զանգված ստանալը:
  3. Սպիտակուցը մի փոքր աղի հետ հարեք մինչև փրփրի և ավելացրեք խմորի մեջ՝ փայտե գդալով ներքևից վերև խառնելով:
  4. Կեքսերի համար նախատեսված կաղապարները պատեք կարագով և դրանց մեջ 2/3-ի չափով լցրեք ստացված խմորը:
  5. Կեքսերը 25 րոպե թխեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  6. Մատուցելուց առաջ ցանցի վրա լրիվ հովացրեք:

Խորհուրդ: Կիտրոնի փոխարեն կարող եք նարնջի կեղև ավելացնել, իսկ վանիլային շաքարավազը փոխարինել դարչինով: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 10, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ